Ամեն ինչ շատ պարզ է. որոնողական օպտիմալացման արգելված կամ անօրինական մեթոդների միջոցով վեբկայքն արագ ինդեքսավորվում ու տեղ է գրավում TOP-ում, իսկ կայքը խթանողները գործընթացի վրա մեծ գումարներ չեն ծախսում։
Ի լրումն որոնման ռոբոտների կողմից սև SEO մեթոդների ավտոմատ ճանաչմանը, նաև կարող է բողոք ստացվել խթանվող նախագծի դեմ: Եթե օգտատերերը հանդիպեն կայքերի, որոնք օգտագործում են խթանման արգելված մեթոդներ, նրանք կարող են բողոքել Google-ին սպամի համար: Yandex-ը հայտնաբերում է SEO-հղումները և կիրառում Minusinsk / Минусинск ալգորիթմը: Իրավիճակը կարելի է շտկել հղումների մեծ մասը հեռացնելուց և բոլոր դոնոր կայքերը ռոբոտների կողմից վերաշրջանցելուց հետո։
Google-ի ուղեցույցներում նշվում է, որ կայքի հղումները պետք է բնականոն հայտնվեն՝ բարձրորակ ու եզակի բովանդակության շնորհիով: Որևէ կայքում վճարովի հղումներ հայտնաբերելու դեպքում առաջարկվում է հայտնել այս մասին՝ օգտագործելով հատուկ ձև: Սև SEO օպտիմալացումը կարող է նաև հանգեցնել կայքի ընդմիշտ արգելքի: Վեբ կայքի խթանման արգելված մեթոդների դիմելիս պետք է հիշել, որ ոչ միայն որոնման ալգորիթմները կարող են հայտնաբերել խթանվող կայքի առաջխաղացման սև մեթոդները, այլ նաև մրցակիցները, ովքեր այս տեղեկատվությունը կփոխանցեն որոնման համակարգերին:
Վեբկայքը վտանգի տակ չդնելու համար հարկավոր է օգտագործել սպիտակ SEO խթանման մեթոդները՝ աշխատելով բովանդակության որակի և եզակիության, ռեսուրսի յուզաբիլիթիի/օգտակենտրոնության/օգտագործման հարմարավետության, էջի արագ բեռնման, կայքի բջջային ճիշտ տարբերակի և այլ պարամետրերի վրա, որոնք բնականոն դրական ազդեցություն ունեն վարքագծային գործոնների ու վեբ նախագծի վարկանիշի վրա:
Արտաքին որոնողական օպտիմալացման դեպքում ծայրահեղ զգուշություն է պահանջվում. հարկավոր է օգտագործել բազմազան և բնականոն խարիսխների ցանկ, ստանալ ինչպես dofollow, այնպես էլ nofollow հղումներ՝ միայն բարձրորակ դոնոր կայքերից, որոնք վերաբերում են նույն թեմայի, ինչ խթանվող նախագիծը: Արտաքին հղման զանգվածի կառուցումը պետք է տեղի ունենա չափավոր տեմպերով՝ առանց բազմաթիվ հղումների տեղադրման:
Նույնիսկ եթե կայքի որոնման խթանման համար օգտագործվում են միայն սպիտակ SEO -իմեթոդները, մրցակիցները կարող են կայքի դեմ օգտագործել սև SEO -ն: Ցավոք, անբարեխիղճ մրցակցության այս պրակտիկան դեռ գոյություն ունի։
Ահա ամենատարածված մեթոդները, որոնք երրորդ կողմերը կարող են օգտագործել մրցակից կայքի դեմ՝
Հարձակվողների բոլոր գործողություններին հետևելն ու արագ հայտնաբերելը, որ կայքի դեմ օգտագործվում են սև օպտիմալացման տեխնիկաներ, դժվար է: Առաջին «ախտանիշներն» են թրաֆիկի/երթևեկի ծավալների կտրուկ նվազումը, վեբկայքի դիրքերի վատթարացումը, որոնման համակարգի զտիչները և վեբռեսուրսի տեխնիկական բաղադրիչի հետ կապված խնդիրները: Սև որոնողական օպտիմալացման մեթոդները SEO -ի անօրինական մեթոդներ են, որոնք ներառում են գործընթացների ավտոմատացում, զանգվածային արտադրություն և որոնման համակարգերի կողմից սահմանված հիմնական կանոնների խախտում: Սև SEO օպտիմալացման հիմնական նպատակն է արագ գրավել դիրքերը որոնման արդյունքների վերևում:
Յուրաքանչյուր SEO խթանող մասնագետ պետք է հասկանա, որ կայքի համար սև SEO ռազմավարություն ընտրելով, նա «օգնում է» վեբ ռեսուրսին ընկնել որոնման ֆիլտրերի տակ, երբեմն էլ ընդմիշտ արգելափակվել ու դուրս մնալ որոնման ինդեքսից: Շատերը, սակայն, նման ռիսկերը համարում են լիովին արդարացված՝ հաշվի առնելով այն օգուտները, որոնք նրանք կարող են ստանալ որոնողական օպտիմալացման սև մեթոդների կիրառումից:
Այմարքեթլաբի թիմը կտրականապես դեմ է խթանման արգելված մեթոդների օգտագործումը: Եթե տասը տարի առաջ դեռ հնարավոր էր՝ որոնողական համակարգերը «չնկատեն» նման գործողությունները, ապա այժմ դա ժամանակի հարց է։ Google-ը, Yandex-ը, Bing-ը և այլ որոնման համակարգերը մշտապես բարելավվում են, և նրանց պահանջները կայքի օպտիմալացման համար օգտագործվող մեթոդների նկատմամբ դառնում են ավելի խիստ: Խթանման ամենաանվտանգ տարբերակը սպիտակ SEO -ն է: Կայքի որակի և այցելուների համար դրա առավելությունների վրա աշխատանքը դրական է գնահատվում ինչպես որոնման համակարգերի, այնպես էլ ռեսուրսի օգտագործողների կողմից:
Վերադառնալ բառարանի հիմնական էջ