Սփամդեքսինգ

Սփամդեքսինգ (անգլերեն՝ spamdexing բառից, որը թարգմանաբար նշանակում է սփամ-ինդեքսավորում)  որոնողական օպտիմալացման սև մեթոդներից է։

Սփամդեքսինգի հիմնական նպատակը կայքի էջերի ինդեքսավորումն է ցանկացած միջոցներով, օրինակ՝ ոչ թեմատիկ բառերով սփամի միջոցով։ Որպեսզի միայն ռոբոտը տեսնի նման բառերը, սև SEO օպտիմալացնողը դրանք գրում է մանրատառով կամ դարձնում էջի հիմնական ֆոնից չտարբերվող։ Եվ երբ օգտատերը մուտքագրում է մի թեմային առնչվող որոնման հարցումը, նա ուղղորդվում է միանգամայն այլ թեմայով կայք: Spamdexing-ը խարդախ տեխնիկա է, որով կայքը փորձում է մուտք գործել որոնողական ինդեքս: