Վեբ կայքի օպտիմալացված և հարմար կառուցվածքի մասնագիտացված մշակումը վեբ ռեսուրսի պատրաստման փուլում կօգնի կայքի այցելուներին գտնել իրենց անհրաժեշտ տեղեկատվությունը մի քանի կտտոցով:։
Առցանց խանութը, առևտրային կայքը կամ բլոգը գաղտնիքներով և առեղծվածներով փնտրվող սենյակ չէ: Այցելուի հաամար պիտի բոլոր պայմանները ստեղծվեն՝ անհրաժեշտ տեղեկատվության, ապրանքի արագ որոնում, ապրանքի պատվեև և այլն, քանի որ ամենափոքր անհարմարության դեպքում նա կգնա ավելի հասկանալի կառուցվածքով կայք ունեցող մրցակցի մոտ:
Հիմա մի քիչ տեսություն. կայքի կառուցվածքը էջերի իմաստային հիերարխիա է, որն արտացոլված է նավիգացիոն համակարգում: Առցանց խանութի կայքի կառուցվածքի և դրա առևտրային հաջողության միջև կա ուղիղ տրամաբանական կապ.
- Ապրանք փնտրող այցելուն հետևում է ներքին հղումներին, մնում է կայքում, և դա ոչ այլ ինչ է, քան վարքագծային լավ գործոն, որը հաշվի է առնվում վեբ ռեսուրսների վարկանիշում:
- Կայքը բարձրանում է որոնման արդյունքներում:
- Փոխակերպումը մեծանում է, հավատարիմ լսարանը՝ ևս:
Կայքի կառուցվածքի անհաջող մշակման/զարգացման հետևանքները ճիշտ հակառակն են։
Ամենատարածված կառուցվածքային թերությունները
Կայքի կառուցվածքի մշակման գործընթացում անփորձ էլեկտրոնային առևտրականները թույլ են տալիս հետևյալ բնորոշ սխալները.
- ոչ բավարար ընդհանուր ապրանքների բաժիններ, մայր վերնագրեր,
- չկա ապրանքների զտում ըստ գնի, արտադրողի, չափի, գույնի, ժողովրդականության և սպառողին հետաքրքրող այլ հատկանիշների,
- տարբեր բաժիններում ապրանքներ ավելացնելը չի օգտագործվում,
- breadcrumbs-ը/«հացի փշրանքները» և նավարկման վահանակը գրեթե աննկատ են և այցելուին պատկերացում չեն տալիս կայքի կառուցվածքի վերաբերյալ:
Այս և այլ նրբություններ սովորաբար հաշվի են առնվում նախքան կայքը կանցնի թողարկման փուլը:
Կայքի կառուցվածքի մշակման փուլերը
Կայք ստեղծելու համար մեր մշակողը պետք է հստակ հասկանա դրա նպատակը: Օրինակ, ենթադրենք, որ դուք ստեղծում եք առցանց խանութ տասնյակ հազարավոր ապրանքներով և հարյուրավոր բաժիններով: Հաճախորդը կարող է և պատկերացում չունենալ, թե ինչպես դրանք լավագույնս բաշխել: Այդ դեպքում կարելի է կենտրոնանալ մրցակիցների հաջող օրինակների վրա:
Կայքի կառուցվածքը ստեղծվում է փուլերով․
- Ուսումնասիրվում է ապրանքների, ծառայությունների տեսականին, վերլուծվում իմաստային միջուկը։ Սա թույլ է տալիս որոշել բաժինների, բաժինների և ենթաբաժինների ստեղծման տրամաբանությունը:
- Ստեղծվում է հիերարխիկ կառուցվածք, կարգավորվում է յուզաբիլիթին/հարմարեցվում է օգտագործելիությունը։
- Ստեղծվում է URL-ի կառուցվածք, որը համապատասխանում է հիմնաբառերին և հիերարխիային:
- Կարգավորվում է նավարկությունը HTML-ում:
Արդյունքում, առցանց խանութը դառնում է գրավիչ որոնման համակարգերի համար և հարմարավետ ու ինտուիտիվ՝ այցելուների համար:
Ինչո՞ւ է հարկավոր մշակել պատրաստի կայքի կառուցվածքը
Հաճախ բիզնեսի սեփականատերերը չեն հասկանում, թե ինչու են իրենց պետք այնպիսի պարզ թվացող բաներ, ինչպիսին է կայքի կառուցվածքը: Բայց նախքան բացատրելը, պատասխանեք մի քանի հարցի։
- Արդյո՞ք ձեր գոյություն ունեցող կայքը հարմար է օգտագործողի համար:
Եթե վստահ եք, որ ամեն ինչ կարգին է, ուրեմն հիանալի հաջողակ բիզնես ունեք, շնորհավորում ենք։ Եթե կասկածում եք կամ չգիտեք այս հարցի պատասխանը, ապա պետք է վերանայեք ձեր կայքի կառուցվածքը։ Ի վերջո, սխալ նավարկությամբ դուք կորցնում եք պոտենցիալ գնորդներին:
- Այնուամենայնիվ, ենթադրենք, որ ձեր գոյություն ունեցող կայքի հետ ամեն ինչ կարգին է, ապա մեկ այլ հարց՝ նախատեսու՞մ եք ընդլայնել ապրանքների և ծառայությունների տեսականին:
Լուրջ ձեռնարկատերերի համար դա նույնիսկ հարց չէ․ նրանք գիտեն, թե երբ են ընդլայնելու տեսականին։ Այսպիսով, այս դեպքում անհրաժեշտ է նաև վերանայել կայքի կառուցվածքը: Եթե պատրաստվում եք ներմուծել ապրանքների նոր բաժիններ և ցուցադրել այլ ապրանքներ, ապա պարզապես պետք է ճիշտ ներկայացնել բոլոր բաժինները կայքում։
IMarketLAb-ում կայքի կառուցվածքի ստեղծման պայմաններն ու գինը
Աշխատանքի տևողությունը և արժեքը համաչափ են նախագծի բարդությանը: Եթե կան փոքր քանակությամբ ապրանքներ և թեմատիկ խմբեր, ապա մշակումը կտևի մոտավորապես մեկ աշխատանքային օր։ Քիչ թե շատ բազմազան ապրանքներով առցանց խանութի ստեղծման պայմանները դիտարկվում են անհատապես։
Եթե ցանկանում եք անհատականացված խորհրդատվություն ստանալ մեր մենեջերներից, գրեք մեզ կամ զանգահարեք: Մեր անձնակազմը կկապվի Ձեզ հետ մի քանի րոպեի ընթացքում, և մենք կկարողանանք գտնել համագործակցության առավել բարենպաստ պայմանները Ձեզ համար:











