Դորվեյը (անգլերեն՝ doorway, որը նշանակում է մուտքի դուռ, պորտալ) որոնողական օպտիմալացման սև մեթոդներից է։
Doorway-ը վեբ էջ կամ կայք է, որը ստեղծվել է հատուկ մեկ այլ վեբ նախագծի SEO խթանման/առաջխաղացման համար: Սովորաբար ստեղծվում են բազմաթիվ ռեսուրսներ/դորվեյներ, որոնք լցված են մեծ թվով հիմնաբառերով/բանալի բառերով։
Դրանք բերվում են որոնման էջերի ԹՈՓ։ Դորվեյներով եկած օգտատերերն ավտոմատ կերպով վերաուղղորդվում են դեպի խթանվող կայք: Արդյունքում, որոնման արդյունքների տարբեր կայքեր/էջեր կարող են տանել դեպի միևնույն վեբռեսուրսը:
Դորվեյների կիրառությունը խախտում է Google-ի ու Яндекс-ի օգտագործման կանոնները։ Մեկ դորվեյը մեծ արդյունք չի տա, ուստի սև SEO օպտիմիզատորները բացում են տասնյակ կամ հարյուրավոր դորվեյ կայքեր՝ սփամով լցնելով որոնման համակարգերի սերվերները՝ այդպիսով նվազեցնելով որոնման արդյունքների որակը: Եթե որոնողական համակարգը հայտնաբերում է նման դորվեյ կայքերը, դրանք անխուսափելիորեն հեռացվում են որոնման ինդեքսից:
Վերադառնալ բառարանի հիմնական էջ