Ռեթարգեթինգը և Ռեմարքեթինգը տեխնոլոգիաներ են, որոնք նախատեսված են այն օգտվողներին հետևելու համար, ովքեր արդեն եղել են Ձեր կայքում, կատարել կամ չեն կատարել որոշակի գործողություններ։ Այլ կերպ ասած՝ գնորդներին ուղղորդելու տեխնոլոգիաներ են։
Որպեսզի ավելի պարզ լինի, թե ինչի մասին է խոսքը, պատկերացրեք մի իրավիճակ, երբ երկար ժամանակ արտադրանք փնտրող օգտվողը եկել է Ձեր կայք, ընտրել այս կամ այն ապրանքը, ապա այն դրել զամբյուղի մեջ: Նրան, սակայն, ավելի շատ ժամանակ է պետք կողմնորոշվելու ու վերջնական որոշում կայացնելու համար:
Ապա ապրանքները զամբյուղն ուղարկելուց հետո նա պատահաբար փակում է ներդիրը։ Եթե Ձեր ապրանքանիշը լավ հայտնի չէ, հավանականությունը, որ Ձեր հաճախորդը կհիշի, թե որ կայքում էր գտնվում, շատ ցածր է:
Ռեմարքեթինգն օգտագործվում է Ձեր կայքում «իրենց զամբյուղը լքած» օգտվողներին հետ բերելու հարցում: Այն օգտագործվում է նաև այլ հավասարապես կարևոր խնդիրներ լուծելու համար։ Գովազդի լրացուցիչ ցուցադրություն ըստ սցենարի, ապրանքանիշի իրազեկության բարձրացում և այլն:
Ռեթարգեթինգը կարելի է իրականացնել բոլոր հայտի գովազդային ցանցերում՝ Яндекс, Google, Вконтакте, Istagram, Facebook, MyTarget և այլն։
Ո՞ւզում եք պատվիրել ռեմարքեթինգ ու ռեթարգեթինգ, որի գներն ադեկվատ կլինեն, իսկ արդյունքներն անպայման կարդարացնեն Ձեր սպասելիքները։ Ինչի՞ն եք սպասում, գրեք կամ զանգեք մեզ և մեր որակավորված փորձառու մասնագետները կզբաղվեն Ձեր բիզնեսի ինտերնետային հարցերով։











