ՎԵԲ ԿԱՅՔԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ

Վեբ կայքերի պատրաստման համալիր ծառայություններ՝ որակավորված փորձառու մասնագետների կողմից

Գաղտնիք չէ, որ ժամանակակից, արագ բեռնվող, մոբայլ հարմարվող, օգտակենտրոն վեբ կայքի պատրաստումը  արդյունավետ ներդրում է թե՛ «արագ» գովազդի, թե՛ բիզնեսի երկարատև զարգացման համար։ Որակյալ վեբ կայքը բիզնեսին թույլ է տալիս ընկերությունը մրցակցային դաշտում դիրքավորել որպես հաջողակ և ակտիվ, ներգրավել նոր հավանական հաճախորդների։ Մենք առաջարկում ենք վեբ կայքերի պատրաստման մասնագիտացված ծառայություններ։

Պրոֆեսիոնալ կայքում ամեն ինչ պիտի արտացոլի ուշադրություն, սեփական գործունեության վերաբերյալ ընկերության լրջություն և պատասխանատվություն։ Ճիշտ ու գրագետ կառուցված վեբռեսուրսը ներգրավում է թիրախային լսարանին, ուր հիմնականում հավանական հաճախորդներն են։ Մասնագիտացված վեբ կայքի պատրաստումն արդեն այնքան բարդ ու աշխատատար գործընթաց չէ, ինչքպես նախկինում էր։ Որակյալ մասնագիտացված կայքն էլ պարտադիր չի, որ լինի ահռելի մեծ ու չափից շատ էջերով։ Նորագույն մեթոդների ու տեխնոլոգիաների օգնությամբ  կարելի է ստեղծել բարձրակարգ ու բարձր արդյունավետությամբ աշխատող վեբ կայքեր։

ԱյՄարքեթԼաբի վեբմասնագետներն իրենց գործը կատարում են որակյալ և մեծ պատասխանատվությամբ։ Նրանք ունեն անհրաժեշտ գիտելիքները, հմտություններն ու փորձառությունը, ինչն օգնում է մշակել հրաշալի ու յուրօրինակ նախագծեր, որոնք պատվիրատուին կօգնեն ապագայում բարձր եկամուտներ ապահովել։
Մեր արհեստավարժ վեբմասնագետները կկարողանան կայքի ձևավորմամբ արտացոլել ընկերության մասնագիտական ուղղվածության էությունը և բիզնեսի նկատմամբ նրա լուրջ մոտեցումը: Այնուհետև կարելի է անցնել վեբկայքի տեխնիկական լրացմանը՝ նավարկում, ֆունկցիոնալ, բովանդակության կառավարման համակարգ և այլն։ Մինչ վեբռեսուրսը թեստավորելը հարկավոր է ստուգել բոլոր մանրուքները, միայն հետո թեստավորել այն։ Կայքի բովանդակությունը ևս չափազանց կարևոր է, այն պիտի հետաքրքիր ու ունիկալ/եզակի լինի։

Որպեսզի վեբ նախագիծը հաջողվի, ապահովի հաճախորդների ներհոսք ու եկամտաբերություն, վեբ կայքի մշակման գործընթացին հարկավոր է խորքային ու պատասխանատու մոտեցում դրսևորել։ Վեբ կայքի պատվիրատուն պիտի հստակ խնդիրներ առաջադրի կամ գոնե նախնական փուլում հասկանա՝ առհասարակ պատրաստվելիք վեբկայքն ի՞նչ խնդիր է իր բիզնեսի համար լուծելու։ Հիմնականում կայքը դառնում է ընկերության առցանց ներկայացուցչությունը, որն ընդգծում է տվյալ բիզնեսի լրջությունն ու կայունությունը։ Վեբռեսուրսը ոչ միայն տեղեկատվության աղբյուր է հավանական հաճախորդների համար, այլև ձևավորում է բիզնեսի առցանց իմիջը։

Վեբ կայքի ստեղծումը աշխատանքների համալիր է, որում ներառված են պատվիրատուն և մի խում մասնագետներ (ձևավորողներ, ծրագրավորողներ, թեստավորողներ, քոփիրայթերներ, օպտիմալացնողներ և այլն)։ Պատրաստի վեբ նախագիծը դառնում է ընկերության զարգացման ու օնլայն բարգավաճման հարթակ։ Գրագետ պատրաստված վեբռեսուրսն իր սեփականատիրոջը շատ այցելություններ, հավանական հաճախորդներ, վաճառքի ու եկամտի աճ կապահովի։ Այդուհանդերձ, կայքի մշակման նախնական փուլից սկսած հարկավոր է գործընթացին ամենայն պատասխանատվությամբ մոտենալ՝ ճշգրիտ որոշելով կայքի գործառույթներն ու առաջադրել այն խնդիրները, որոնց լուծման համար վեբռեսուրսը ստեղծվում է։

Վեբ կայքն օգտվողին մատակարարում է տեղեկատվություն ընկերության, դրա ապրանքատեսականու, գործունեության ոլորտների, ծառայությունների, աշխատակազմի և այլնի մասին։  Կայքի պատրաստման գործընթացը ներառում է վեբկայքի կոնցեպտի, տեխնիկական առաջադրանքի մշակումը մասնագետների համար, կայքի դիզայնը, կայքի դիզայնի հարմարեցումը, շրագրավորումը, բովանդակության կառավարման համակարգի գրումը կամ պատրաստի լուծման կիրառումը, տեխնիկական խնդիրների/սխալների բացահայտումն ու շտկումը, բովանդակությամբ կայքի լցունումը, դոմենի գումն ու կարգավորումը, հոսթինգի կամ սերվերի կարգավորումն ու կայքի տեղադրումը։

Վեբ կայքի ստեղծումից անմիջապես հետո անհրաժեշտ է դրա հետագա որոնողական օպտիմալացումն ու առաջմղումը կազմակերպել՝ թիրախային լսարանին ներգրավելու համար։ Բացի դա, կայքի որոնողական խթանման արդյունքում վեբռեսուրսը որոնողական հարցման արդյունքներում ավելի բարձր դիրք կգրավի։ Դրա համար դեռ վեբ կայքի մշակման փուլում կառուցվում է վեբռեսուրսի սեմանտիկ/իմաստային միջուկը։

ՁԵԶ ԿԱՐՈՂ Է ՀԵՏԱՔՐՔՐԵԼ ՆԱԵՎ