ՏԵՂԱԿԱՆ ՈՐՈՆՈՂԱԿԱՆ ՕՊՏԻՄԱԼԱՑՈՒՄ

Վեբ կայքի լոկալ/տեղական որոնողական օպտիմալացման համալիր ծառայություններ՝ որակավորված փորձառու մասնագետների կողմից

Տեղական/լոկալ SEO-ն որոնման համակարգում վեբկայքի առաջխաղացման տեսակ է, որն օգտագործվում է որոշակի տարածաշրջանի հետ սերտորեն կապված կայքերը խթանելու համար: Օրինակ՝ Երևանում գտնվող բժշկական հաստատության, իրավաբանական օգնության կամ ռեստորանի կայքեր կան: Այս վեբ-ռեսուրսները պետք է օտպիմալացվեն որոնողական համակարգերում քարտեզներով որոնումների և աշխարհագրական դիրքից կախված հարցումների հիման վրա:

Ինտերնետում տեղական որոնումը որոնման համակարգի ալգորիթմ է, որը թույլ է տալիս ստեղծել որոնման արդյունքներ՝ ելնելով օգտագործողի գտնվելու վայրից: Որոշակի աշխարհագրական տարածքի հետ կապված որոշակի ոլորտում որոնողական օպտիմալացումը/առաջմղումը/խթանումը կոչվում է տեղական/լոկալ որոնմողական օպտիմալացում:
Ներկայում որոնողական ընկերությունները փոձում են «մաքրել» աշխարհագրական դիրքից կախված հարցումներն ու այն կայքերը, որոնք օպտիմալացվում/խթանվում են նման հարցումներով, ուստի առաջխաղացումը մի փոքր ավելի բարդ է դարձել, բայց դա միանգամայն հնարավոր է և իրատեսական:

Լոկալ/տեղային որոնումը ուղղակիորեն կապված է այն հանգամանքի հետ, որ այժմ հաճախորդները omnichannel են, այսինքն՝ նրանք իրենց սմարթֆոնն օգտագործում են որպես գրպանի ուղեցույց կամ նավիգատոր: Վերջին մի քանի տարիների ընթացքում օգտատերերի հարցումների թիվը, որոնք ներառում են «կողքիս», «մոտակայքում», «ոչ հեռու», «ինձ մոտ» արտահայտությունն ավելացել է 500%-ով։ Այնուամենայնիվ, նույնիսկ եթե օտգվողը չի մուտքագրում «մոտակայքում» տեքստը, որոնիչները այժմ կարող են հարցումը դիտարկել որպես աշխարհագրական կախվածություն և ցույց տալ նրան տեղական արդյունքներ: Բավական է մուտքագրել հարցում, և որոնողական համակարգը, որոշելով օգտատիրոջ կոորդինատները, կցուցադրի քարտեզը մոտակա արդյունքներով։ Դա հնարավոր դարձավ քարտեզներում ներդրված դինամիկ լոկալ կապի շնորհիվ:

2022 թվականին քարտեզը գերակայում է օրգանական արդյունքների նկատմամբ։ Google որոնողական համակարգում նման քարտեզով բլոկը կոչվում է Local Pack: Դրա ներսում կան ընկերության քարտեր՝ կոնկրետ վայրերի մասին հակիրճ տեղեկություններով և նպատակային գործողություն կատարելու հնարավորությամբ՝ զանգել, կառուցել երթուղի, գնալ ընկերության կայք:

Հետաքրքիր փաստ․ օգտատերերը, ովքեր որոնում են լոկալ/տեղական մակարդակում, ամենամոտն են գնումներ կատարելուն։ Այսպիսով, Google-ի տվյալներով՝ «մոտակայքում» ապրանքներ կամ ծառայություններ փնտրող օգտատերերի 76%-ը օրվա ընթացքում այցելում է վաճառքի կետ, այդ հարցումների 28%-ը վերածվում է գնման։ Հետևաբար, ընկերությունները, որոնք չեն օգտագործում տեղային/լոկալ SEO ռազմավարություն, դառնում են անտեսանելի օգտվողների մեծամասնության համար: Այդպիսով կորցնելով որոնման տրաֆիկի զգալի մասը, որը մեծ հավանականությամբ կարող էր վերածվել վաճառքի։

Վեբ կայքի լոկալ SEO -ն հիանալի գործիք է որոնման արդյունքներում փոքր ու միջին բիզնեսի տեսանելիությունը մեծացնելու համար: Դրանով կարելի է ապահովել առավել նպատակային անցումներ դեպի կայք, քանի որ օգտվողների մեծ մասը գտնվում է միևնույն քաղաքում կամ հենց նույն տարածքում: Այսպիսով, գրագետ լոկալ SEO ռազմավարության դեպքում փոքր ու միջին բիզնեսը լուրջ մրցակից է դառնում քաղաքի ցանկացած խոշոր կազմակերպության համար։

Տեղական SEO խթանման վրա ազդող գործոններ

Ի լրումն ընդհանուր վարկանիշային չափանիշների, տեղական որոնման արդյունքների վրա ազդում են հետևյալ գործոնները՝

  • կազմակերպության ֆիզիկական հասցեն (քաղաք, թաղամաս և նույնիսկ փողոց) - Որոնման պահին որքան մոտ է բիզնեսն օգտատիրոջը, այնքան մեծ է նրա տեղական խնդրի մեջ մտնելու հավանականությունը: Այս հնարավորությունը ստանալու համար պետք է որոնողական համակարգին բիզնեսն ասի, թե կոնկրետ որտեղ կարող են իրեն գտնել: Ռեսուրսի հիմնական էջում ֆիզիկական հասցե տեղադրելը հիանալի միջոց է։
  • գրանցում Google My Business, Google Maps և այլն նմանօրինակ ծառայություններում - Որոնման համակարգն օգտագործում է ցանկացած հասանելի աղբյուր՝ գրանցված ընկերության մասին տվյալներ հավաքելու համար: Ամենակարևորներից մեկը Google My Business-ն է, որը ցուցադրում է կայքի և դրա գտնվելու վայրի մասին հիմնական տվյալները։
  • հետհղման պրոֆիլ՝ մեջբերումներ արտաքին ռեսուրսներից և թեմայով մոտ կայքերից - Տեղական/լոկալ որոնողական օպտիմալացման համար կարևոր է հատուկ ուշադրություն դարձնել տարածաշրջանի հեղինակավոր ռեսուրսներին: SERP դիրքերը բարելավելու համար լավ կլինի հետհղումներ ստանալ տարածաշրջանային լրատվամիջոցներից, բիզնես կատալոգներից/ գրացուցակներից, դեղին էջերից, ծառայությունների ագրեգատորների կայքերից, աշխատանքի հայտարարություններից, քաղաքային ֆորումներից և այլն: Սա ոչ միայն արդյունավետորեն կբարձրացնի կապի քաշը, այլև կբարձրացնի ընդհանուր տեսանելիությունը և ճանաչումը տարածաշրջանում։
  • օգտատերերի ակտիվություն՝ օգտատերերի վարքագիծը կայքում, ակնարկների քանակը, այլ տարածաշրջանային ռեսուրսների և ծառայությունների վարկանիշները - Նույնիսկ Google Maps-ի կեղծ հաշիվներից օգտվելը գործնականում անհնար է: Մոդերատորների կողմից ուշադիր ստուգումը նվազագույնի է հասցնում օգուտներ ստանալու հավանականությունը: Փոխարենը բիզնեսը կարող է սեփական հաճախորդներին խրախուսել տարբեր զեղչերով և բոնուսներով՝ ընկերության մասին կարծիքներ թողնելու համար: Սա ոչ միայն խթանում է առաջխաղացումը, այլև գրավում է պոտենցիալ գնորդների վստահությունը։
  • իմաստային/սեմանտիկ միջուկ՝ բառերի և արտահայտությունների մի շարք, որոնք կազմվում են՝ հաշվի առնելով տարածաշրջանային բանալի բառերն ու արտահայտությունները/հիմնաբառերն ու հիմնարտահայտությունները, ինչը թույլ է տալիս ավելացնել հարցումների դիրքերը լոկալ կապով պայմանավորված - Որպես կանոն, նման հարցումները բավականին ցածր հաճախականություն ունեն, ուստի շատ SEO օպտիմալացնողներ հաճախ անտեսում են դրանք։ Եթե ​​օգտատերը ծառայություններ է փնտրում միևնույն քաղաքում, ապա նա իրական հետաքրքրություն ունի պատվերի նկատմամբ:
  • դոմենի գոտի - Եթե ​​այն ճիշտ ընտրվի, դա կնպաստի որոշակի երկրում կամ տարածաշրջանում առաջխաղացմանը: Անվան վերջավորությունը .am, .fr, .it, .us տեղեկացնում է որոնման համակարգին, որ կայքի թիրախային լսարանի հիմնական հատվածն ապրում է կոնկրետ երկրում։ Բոլոր գործոնները պետք է ուշադիր դիտարկվեն՝ նախքան խթանման այս մեթոդը կիրառելը: Եթե ​​բիզնեսը նախատեսում է ընդլայնել աշխարհագրական սահմանները, ապա տիրույթի գոտին կարող է դառնալ սահմանափակող գործոն՝ նվազեցնելով դրա դիրքերն այլ քաղաքներում։

Ո՞ր բիզնեսն անպայման պետք է ուշադրություն դարձնի տեղական խթանմանը

  • Ընկերություններ, որոնք ունեն վաճառքի կամ սպասարկման ֆիզիկական/անցանց կետեր (մանրածախ առևտուր, բանկեր, սրճարաններ, գեղեցկության սրահներ, տուրիստական ​​ընկերություններ և այլ «տեղական» բիզնեսներ)։
  • Ընկերություններ, որոնք գործում են որոշակի աշխարհագրական տարածքում, ինչպիսիք են առաքման ծառայությունները, հացաբուլկեղենները կամ ֆիթնես կենտրոնները։
  • Առցանց խանութներ, որոնք ունեն pickup/ապրանքը վերցնելու կամ վաճառքի կետեր:

Եթե բիզնեսի թիրախային լսարանը կենտրոնացած է որոշակի քաղաքում, տարածքում, խոշոր երթևեկության խաչմերուկի կամ կենտրոնական փողոցի մոտակայքում, ապա դա ցուցիչներից է, որ տեղական/լոկալ SEO-ն անհրաժեշտ է:

ՁԵԶ ԿԱՐՈՂ Է ՀԵՏԱՔՐՔՐԵԼ ՆԱԵՎ