ԼԵՆԴԻՆԳ ԷՋԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ

Լենդինգ էջերի պատրաստման համալիր ծառայություններ՝ որակավորված փորձառու մասնագետների կողմից

Landing page-ը, մուտքային կամ վայրէջքի էջը, ֆունկցիոնալ/գործառական առումով պարզ, մեկ էջանի կայք է։ Լենդինգի հիմնական նպատակը վաճառք իրականացնելն է կամ այցելուին մոտիվացնելը որևէ այլ գործողության: Սա պարտադիր չէ, որ անպայման կոմերցիոն ուղղություն ունենա: Գործողությունը կարող է լինել ֆայլ ներբեռնելու առաջարկ, էլ. նամակի բաժանորդագրության կամ հետադարձ կապի համար էլ․փոստի մուտքագրում, քվեարկությանը մասնակցություն, մասնակցության համար հերթագրում և այլն:

Լենդինգ էջերը/լենդինգները՝ վայրէջքի կամ մուտքային էջերը, հաճախ հանդիպում են որպես բազմէջ վեբ ռեսուրսի վայրէջքի էջ: Օրինակ ՝ բազմաէջ կայքը կարող է ունենալ վայրէջքի էջ, սակայն վայրէջքի էջը չի կարող ունենալ այլ էջեր: Հաճախ լենդինգ էջը սխալ գործիք է թվային մարքեթոլոգների/շուկայավարների ձեռքում, ինչը վրդովեցնում է օգտագործողին և նա պարզապես լքում է ռեսուրսը:

Լենդինգը՝ մուտքային կամ վայրէջքի էջն անհրաժեշտ է արագ ուշադրություն գրավելու և անձի հետաքրքրությունը պահելու այն բանի համար, ինչի մասին նրան պատմելու եք:
ԱյՄարքեթԼաբի մասնագետները գիտեն, թե որտեղ է լենդինգը՝ մուտքային կամ վայրէջքի մեկ էջանոց կայքը իսկապես տեղին: Մեր փորձագետները ձեզ խորհուրդ կտան, թե որ դեպքերում և որտեղ է ավելի լավ օգտագործել մեկ էջանոց կայքը, և որ դեպքերում դա անտեղի կլինի:

Լենդինգը կարող է գոյություն ունենալ որպես ինքնուրույն կայք կամ լինել գոյություն ունեցող վեբռեսուրսի ներդիր-էջ։ ԱյՄարքեթԼաբի վեբմշակողները կստեղծեն լենդինգ՝ մուտքային կամ վայրէջքի էջ Ձեր կոնկրետ ապրանքի կամ ծառայության համար, որը կհամապատասխանի լենդինգի բոլոր պահանջներին:

Մեր ինտերնետ մարքեթինգի մասնագետները գրագետ կմշակեն, կպլանավորեն, կկարգավորեն ու կվարեն Ձեր գովազդային արշավը, որի ընթացքում հայտարարություններից օգտվողները կանցներն լենդինգ էջ ու առանց որևէ ավելորդ տեղեկատվությամբ շեղվելու կկատարեն պատվեր, գնում, գրանցում և այլն։

Լենդինգը երբեք չի փոխարինի ամբողջական վեբ-ռեսուրսին։ Այն միայն այլ խդնիրներ է լուծում՝ ի տարբերություն հիմնական կայքին և ունակ է բարձրացնել հիմնական վեբ-ռեսուրսի արդյունավետությունը։

Ի՞նչի համար է կիրառվում Landing page-ը/լենդինգ էջը՝ մուտքային կամ վայրէջքի միէջանի կայքը

  • Կոնկրետ ապրանքի կամ ծառայության ներկայացում. անոնս-հայտարարություն՝ գովազդային արշավը սկսելուց առաջ կամ գովազդային տեսահոլովակ` բարելավումների կարճ անոնսով:

  • Միջոցառման կամ իրադարձությունների անոնս-հայտարարություն, ինչպիսիք են սեմինարները, շնորհանդեսները, արձակուրդները, իրադարձությունները։ Այս պարագայում ևս լենդինգը լավագույն կերպով համապատասխանում է, նույնիսկ եթե արդեն իսկ կա պաշտոնական կայք: Առավելությունն այն է, որ մասնակցության հայտերը կարող եք ընդունել անմիջապես վայրէջքի էջից։

  • Հավանական հաճախորդների կոնտակտների հավաքագրում. ակտիվ վաճառքին զուգահեռ Ձեր բիզնեսի ողջ ընթացքում Դուք պետք է զբաղվեք լսարանի ընդլայնմամբ՝ ներառելով նրանց, ովքե մի օր կարող է հետաքրքրվեն Ձեր առաջարկով: Վայրէջքի էջը դրանում շատ է օգնում հետադարձ կապի ձևի միջոցով, որի օգնությամբ յուրաքանչյուրը, ով հետաքրքրված է առաջարկով, կարող է ավելին իմանալ դրա մասին ՝ դիմում թողնելով խորհրդատվության համար։

  • Վաճառքի առաջարկի փորձարկում. վաճառքի շուկայի ընդլայնման ընթացքում փորձարկեք նոր առաջարկ, լավագույնը վայրէջքի էջի օգնությամբ, որը կօգնի ուսումնասիրել վաճառքի որակը և որոշել առաջարկի լավագույն տարբերակը, ինչպես նաև բացահայտել խոցելիություններ։

  • Թիրախային լսարանի սեգմենտավորումը հատկապես կարևոր է խոշոր վեբ-ռեսուրսների համար, երբ նեղ պրոֆիլի առաջարկը պարզապես կորում է հիմնական կայքի էջերի ահռելի քանակի մեջ:


Լենդինգ էջերի առավելությունները

  • Արագ վաճառել օնլայն ծառայությունը – լենդինգները՝ մուտքային կամ վայրէջքի (նպատակային) էջերը շատ հարմար են վաճառքի մեկ առաջարկ անելու համար, ուր միանգամից կարելի է պատմել կոնկրետ տվյալ առաջարկի առավելությունների մասին՝ առանց այլևայլությունների։

  • Ինֆոպրոդուկտի վաճառք՝ դասընթացներ, վեբինարներ, գրքեր, խրագրակազմ և այլն – լենդինգը՝ կամ միէջանի կայքը ծառայությունների ոլորտի համար, ուր վաճառվում է ոչ նյութական պրոդուկտ։ ։

  • Թիրախային լսարանի ներգրավում և կոնվերտավորում/փոխակերպում, հաճախորդների տվյալների շտեմարանի ավելացում – լենդինգը կիրառում են թիրախային լսարանի բացահայտման ու հավաքագրման համար՝ պրոդուկտով հետաքրքրվածների դիմումներն ու կոնտակտները հավաքագրելու միջոցով։

  • Կրճատելով փոխակերպման՝ կոնվերսիայի ուղին, ինչը հիմնականում օգտվողին շեղելու և հիմնական նպատակից հեռացնելու պատճառ է դառնում այլ վեբ-ռեսուրսների պարագայում։

  • Օգուտ – կառուցվածքի պարզություն, մշակման ցածր գին ու կարճ ժամկետ, առաջարկի կոնկրետություն, կայքի բեռնման արագություն։

ՁԵԶ ԿԱՐՈՂ Է ՀԵՏԱՔՐՔՐԵԼ ՆԱԵՎ