Կոնտեքստային կամ որոնողական գովազդը, որն այլ կերպ անվանում են նաև համատեքստային, իմաստային կամ բովանդակային գովազդ, ինտերնետային/թվային մարքեթինգի առավել տարածված գործիքներից է։ Կոնտեքստային որոնողական գովազդի աշխատանքի էությունը հետևյալն է՝ օգտվողը որոնողական համակարգերում փնտրում է որոշակի պրոդուկտ։ Օգտվողի հարցմանն ի պատասխան համակարգը որոնողական հարցման արդյունքներով ցուցադրվում է առավել համապատասխան առաջարկների ընտրանի: Որոնողական հարցման արդյունքները բաղկացած են անվճար ու վճարովի դիրքերից։ Որոնողական հարցման արդյունքների էջերին անվճար դիրքերը բաղկացած է օրգանական ընտրանուց, իսկ վճարովի դերքերը՝ կոնտեքստային որոնողական գովազդի արդյունքներից։ Որոնիչից օգտվողները միշտ չէ, որ տարբերակում են վճարովի գովազդային հայտարարություններն ու օրգանական արդյունքներից։
Ինտերնետում ծառայությունների ու ապրանքների առաջմղման/խթանման տարբերակներից մեկը որոնողական կոնտեքստային գովազդն է։ Համատեքստային/կոնտեքստային գովազդով խթանման տարբերակը կարելի է բնորոշել որպես թանկ, բայց արդյունավետ միջոց։ Արդյունավետ կոնտեքստային գովազդային արշավի բաղկացուցիչներից է SEO օպտիմալացումը, քանի որ անհրաժեշտ է, որ կայքի գովազդվող/ներգնա էջը համապատասխանի որոնողական համակարգերի պահանջներին։
Կոնտեքստային/համատեքստային գովազդը PPC(Pay Per Click)՝ օգտագործողին տեքստային, գրաֆիկական կամ վիդեո ձևաչափով գովազդերի ցուցադրումն է՝ որոնման համակարգում նրա հարցումներին համապատասխան: Գովազդների ընտրությունը և ցուցադրումը հիմնված են դրանց վարկանիշի գնահատման վրա: Դրա համար հարկավոր է, որ վեբ էջի վերնագրերը համապատասխանեն մուտքագրված հարցմանը, գովազդի հղումը տանի դեպի որակյալ և եզակի բովանդակությամբ լցված թիրախային/նպատակային էջ: Ակնկալվող CTR (Click-Through Rate), որը կախված է բանալի բառի/հիմնաբառի համապատասխանությունից, նույնպես զգալի արժեք ունի: Համատեքստային գովազդի հիմնական խնդիրն է օգտվողներին գրավել դեպի վեբ կայքը ամբողջությամբ կամ դեպի վայրէջքի էջ, որտեղ պոտենցիալ հաճախորդը որոշակի նպատակային գործողություններ կձեռնարկի:
Արդյունավետության հասնելու և կոնտեքստային գովազդի վրա մեծ բյուջե չծախսելու համար Ձեզ հարկավոր են PPC- ի հետ աշխատելու հատուկ հմտություններ: Գովազդային մասնագետը պետք է հասկանա շուկան, գործիքներն ու համակարգերը, որոնց շրջանակներում տեղի է ունենում գովազդային արշավը: Առավել հետաքրքրված լսարան ձեռք բերելու համար անհրաժեշտ է գովազդների շարունակական վերլուծություն կատարել և ժամանակին ճշգրտումներ մտցնել: Գովազդային արշավի հաջողությունը ուղղակիորեն կախված է թվային խթանման համալիր մոտեցումից: PPC- ի գովազդները տեղադրվում են ինտերնետում` համատեքստային գովազդի մատակարարների և որոնիչների օգնությամբ` Google Adwords, Bing Ads, Yandex Direct, Begun, այլն։
ԱյՄարքեթԼաբի թվային մարքեթինգի ու գովազդի փորձագետները կօգնեն Ձեր առաջարկը հասցնել TOP դիրքերին: Գովազդային արշավը վերլուծելով՝ մենք խորհրդատվություն ու առաջարկություններ կտրամադրենք՝ նպատակային/վայրէջքի էջերի բարելավման վերաբերյալ։ Դա անհրաժեշտ է, որ կոնվերսիան/փոխակերպումն ավելի լավը լինի, իսկ թրաֆիկը/երթևեկը՝ ճշգրիտ։ Մենք նաև կօգնենք Ձեզ կողմնորոշվել, թե ինչ նվազագույն բյուջե է հարկավոր հատկացնել գովազդային արշավին՝ անշահավետության սահմանը հաղթահարելու համար:
ԱյՄարքեթԼաբի մարքեթոլոգներտ կստեղծեն, կսկսեն և կվարեն գրագետ, գրավիչ ու արդյունավետ գովազդային արշավ՝ Ձեր ապրանքի կամ ծառայության համար: Մենք հաշվի ենք առնում բիզնեսի առանձնահատկություններն ու սեզոնայնությունը: Մենք իրականացնում ենք գովասդային արշավի ամենօրյա վերլուծություններ և ճշգրտումներ։ Մենք կարող ենք խորհուրդ տալ գովազդային բյուջեի օպտիմալ չափը, սակայն վերջնական որոշումը միշտ կայացնում է հաճախորդը:
Մեր զեկույցը հնարավորինս տեղեկատվական և ընդգրկուն է: Դուք կկարողանաք տեղեկանալ գովազդային արշավի ցանկացած ցուցանիշի մասին, որը կարող է արտահայտվել միայն թվերով:
Նաև - մենք տալիս ենք արդյունքի կանխատեսում: Մենք կանցկացնենք Ձեր վեբ կայքի աուդիտը և կտանք առաջարկություններ, թե ինչպես կարելի է բարձրացնել այցելուից հաճախորդի փոխակերպումը: Սա կօգնի Ձեզ գեներացնել լիդեր, այլ ոչ թե միայն ավելացնել ռեսուրսի այցելուների թիվը:
Մենք կմշակենք Ձեր պրոդուկտի գովազդային արշավների ամենաարդյունավետ ռազմավարությունը, նվազագույնի կհասցնենք 1 քլիքի արժեքը և կավելացնենք փոխակերպումների թիվը, ինչպես նաև կտրամադրենք մանրամասն զեկույց և վիճակագրություն՝ ամբողջ գովազդային հաշվի համար: Մենք հաշվի կառնենք Ձեր բոլոր պահանջները և կպլանավորենք գովազդային արշավի ամենաեկամտաբեր և արդյունավետ ծրագիրը:
Համատեքստային/կոնտեքստային գովազդը արագ և արդյունավետ գործիք է ՝ Ձեր կայքը ինտերնետում գովազդելու համար: Որոնողական համակարգի օպտիմալացման ծառայության հետ համատեղ կոնտեքստային գովազդը հնարավոր է դարձնում արձագանքել Ձեր արտադրանքի կամ ծառայության գեներացված պահանջարկին: Սա լավ ներդրում է Ձեր բիզնեսի զարգացման համար: Ժամանակակից գործարարները քաջ գիտակցում են, թե որքան կարևոր է իրենց առաջարկների տարածումը ինտերնետում: Համատեքստային գովազդն ընդգրկում է որոնման ցանցի օգտվողների մինչև 90% -ը: Այն տեսանելի է թիրախային լսարանի, պոտենցիալ հաճախորդների կողմից, ովքեր հետաքրքրված են արտադրանքով: Միայն ադամանդները գովազդի կարիք չունեն, մնացած ամեն ինչը առաջմղում/խթանում է պահանջում:











