ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԳՈՎԱԶԴ

Ինտերնետային գովազդի համալիր ծառայություններ՝ որակավորված փորձառու մասնագետների կողմից

Բիզնեսի ինտերնետային/առցանց ներկայությունը կայուն զարգացման նախապայմաններից է։ Գլխավոր գործիքը, որը կարող է ապահովել Ձեր բիզնեսի ինտերնետային/առցանց ներկայությունը Ձեր կայքն է։ Այն կարող է լինել պարզ՝ կայք-այցեքարտ, կորպորատիվ կայք, լենդինգ էջ և այլն կամ բարդ՝ ահռելի վեբ ռեսուրս, որում ըստ անհրաժեշտության կհրապարակվեն Ձեր ընկերության մասին տեղեկատվությունը, ապրանքների ու ծառայությունների, աշխատակիցների մասին տվյալները։

Եթե դեռ կայք չունեք, բայց ցանկանում եք ապահովել Ձեր բիզնեսի օնլայն/առցանց ներկայությունը, պատվիրեք կայքի պատրաստումը մեզ մոտ։
Բացի դա, կարող եք փորձել գործարկել այնպիսի գործիքակազմ, որոնց համար կայքի առկայությունը պարտադիր չէ, օրինակ՝ կոնտեքստային կամ թիրախային գովազդ, սոցիալ մեդիա մարքեթինգ։

Կայքի առկայությունն ինտերնետում դեռ չի երաշխավորում Ձեր ընկերության ճանաչելիությունը պոտենցիալ հաճախորդների կողմից։ Որպեսզի Ձեր կայք այցելեն օգտվողները, ովքեր հետաքրքրված են Ձեր ապրանքներով ու ծառայություններով, հարկավոր է պատմել/տեղեկացնել նրանց, որ Ձեր կայքը հասանելի է օնլայն։ Դա կարելի է անել ինտերնետային մարքեթինգի գործիքների օգնությամբ, որոնցից են SEO-օպտիմալացումը, սոցիալ մեդիա մարքեթինգը SMM, թարգեթավորված կամ իմաստային գովազդը, վիդեոգովազդը և այլն։

ԱյՄարքեթԼաբը մատուցում է մասնագիտացված ինտերնետային գովազդի ու ինտերնետային մարքեթինգի համալիր ծառայություններ՝ ինտերնետ գովազդի կարգավորումից, գովազդային արշավների պլանավորումից մինչև կայքերի պատրաստում, կայքերի օպտիմալացում և բիզնեսի ինտերնետ առաջմղում։

Արդյունավետ ինտերնետ գովազդի ու ինտերնետ մարքեթինգի մեր համալիր ծառայությունները հիմնվում են հաճախորդի/գործընկերոջ բիզնեսի առանձնահատկությունների, ինչպես նաև նրանց սպառողների օնլայն վարքի վրա։
Մեզ մոտ կարելի է պատվիրել թե՛ համալիր ինտերնետ մարքեթինգի ծառայութուն, թե՛ ինտերնետ գովազդի առանձին ուղղություններ, վեբ կայքի որոնողական օպտիմալացման կամ այլ ծառայություններ։

Ո՞ւզում եք պատվիրել ինտերնետ գովազդ, որի գներն ադեկվատ կլինեն, իսկ արդյունքներն անպայման կարդարացնեն Ձեր սպասելիքները։ Ինչի՞ն եք սպասում, գրեք կամ զանգեք մեզ և մեր որակավորված փորձառու մասնագետները կզբաղվեն Ձեր բիզնեսի ինտերնետային հարցերով։

ՁԵԶ ԿԱՐՈՂ Է ՀԵՏԱՔՐՔՐԵԼ ՆԱԵՎ