Վեբ կայքի տեխնիկական ու բովանդակային միանվագ կամ բաժանորդային աջակցությունը նույնքան կարևոր փուլ է ինտերնետային կայքի ծրագրային գոյության/կյանքի ցիկլում, որքան վեբ ռեսուրսի մշակումը կամ առաջխաղացումը:
Ինտերնետի պրոդուկտները տարբեր են, և յուրաքանչյուր ռեսուրս ունի իր անձնական սպասարկման կարիքները` կախված բազմաթիվ բաղադրիչներից: Օրինակ ՝ դինամիկ վեբ ռեսուրսները, ինչպիսիք են առցանց խանութները կամ առցանց լրատվական/տեղեկատվական/ժամանցային պորտալները, բառացիորեն ամեն օր թարմացնում են իրենց բովանդակությունը ՝ լրացնելով կայքի բաժինները նոր ապրանքներով կամ տեղեկատվությամբ: Այլ տեսակի վեբ կայքերը ևս պահանջում են կանոնավոր սպասարկում: Ցանկացած վեբ ռեսուրսի աջակցությունը, սպասարկումն ու պահպանումը շարունակվում է այնքան ժամանակ, քանի դեռ այն գոյություն ունի ինտերնետում: Այսպիսով, անկախ Ձեր կայքի տեսակից, ամեն դեպքում Ձեզ անհրաժեշտ կլինեն վեբ ռեսուրսների աջակցության ծառայություններ, քանի որ աշխարհում ոչ մի վեբ կայք գոյություն չունի առանց աջակցության ու սպասարկման:
Գրեթե ցանկացած ինտերնետային ռեսուրս ստեղծվում է շահույթ ստանալու նպատակով: Դրա մշտական և արդյունավետ գործունեությունը ռեսուրսի դրամայնացման բանալին է: Տեխնիկական աջակցության հիմքում ընկած են միջոցառումների մի շարք, որոնք ուղղված են նախագծի կատարողականի զարգացմանը և բարելավմանը, դրա լիարժեք և շուրջօրյա աշխատանքին: Բովանդակային աջակցությունը միտված է կայքի սեմանտիկ միջուկի ձևավորմանը, տեղեկատվական լցոնմանը։
Կայքի կանոնավոր տեխնիկական ու բովանդակային աջակցությունը թույլ է տալիս պահպանել և թարմացնել տեղեկատվությունը, անհապաղ վերացնել տեխնիկական սխալները և պաշտպանվել ցանցային սպառնալիքներից: Դրա շնորհիվ ապահովվում է ինտերնետ ռեսուրսի բոլոր մեխանիզմների շարունակական աշխատանքը, ինչը նրա հաջող առաջխաղացման գրավականն է:
ԱյՄարքեթԼաբն ունի համապարփակ մոտեցում ոչ միայն ինտերնետային նախագծի մշակման, այլև դրա աջակցության վերաբերյալ: Աշխատանքի ընթացքում օգտագործելով բարձր տեխնոլոգիական արդի հնարավորությունները, մենք կարող ենք Ձեր կայքը դարձնել ոչ միայն արտաքնապես գրավիչ, այլև ներսքուստ ակտիվ։ Սա նշանակում է, որ Ձեր վեբ ռեսուրսը մեր որակավորված փորձառու մասնագետների թեթև ձեռքով կդառնա ավելի հետաքրքիր և պահանջված։ Մեր վեբ մշակողների ու մարքեթինգի մասնագետների ջանքերով Ձեր կայքը կդառնա կիրառական գործիք՝ օգտվողներին ներգրավելու ու նրանց հաճախորդների փոխակերպելու համար: Կապվեք մեզ հետ, և մենք կարող ենք ոչ միայն լուծել տեխնիկական խնդիրները, այլև վերակենդանացնել Ձեր վեբ կայքի աշխատանքը:











