ՎԵԲ ԿԱՅՔԻ ԲԱԺԱՆՈՐԴԱՅԻՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ

Վեբ կայքի բաժանորդային սպասարկման համալիր ծառայություններ՝ որակավորված փորձառու մասնագետների կողմից

Վեբ կայքի բաժանորդային սպասարկման / աջակցության ծառայությունը ներառում է որոշակի տեխնիկական աջակցության ծառայությունների շարք և վեբ կայքի բովանդակության լցոնում: Առավել հաճախ օգտագործվում է ռեսուրսների սպասարկման համակցված տարբերակը: Դա պայմանավորված է նրանով, որ շատ հազվադեպ է մեր հաճախորդներին անհրաժեշտ միայն մեկ ծառայություն, բացի դա, գալիս է մի պահ, երբ ոչ միայն հարկավոր է թարմացնել բովանդակությունը, այլև տեխնիկապես թարմացնել ու բարելավել կայքը։

Վեբ կայքերից յուրաքանչյուրի կարիքների հիման վրա մենք տրամադրում ենք ծառայությունների փաթեթ, որը ներառում է վեբ ռեսուրսը արդիական պահելու համար անհրաժեշտ բոլոր աշխատանքների ցանկը: ԱյՄարքեթԼաբի մասնագետները մատուցում են բաժանորդային սպասարկման կամ միանվագ ծառայություն՝ Ձեր վեբ ռեսուրսի համար: Կախված վեբ կայքի տեսակից և աշխատանքների ծավալից, մենք յուրաքանչյուր հաճախորդի համար կազմում ենք կայքի​ սպասարկման անհատական ​փաթեթ, որը պարունակում է միայն կոնկրետ տվյալ վեբ ռեսուրսին անհրաժեշտ ծառայությունները:

Կայքի բաժանորդային աջակցման/սպասրակման ծառայությունն ԱյՄարքեթԼաբում ներառում է հետևյալ ծառայությունները՝

  • կատարված աշխատանքի վերաբերյալ ամսական հաշվետվություններ `կատարման արդյունքի նկարագրությամ,
  • ֆիքսված բաժանորդավճար,
  • միմիայն անհրաժեշտ ծառայությունների ցանկ,
  • աշխատանքի ժամերի նվազագույն և առավելագույն քանակը սահմանափակ է,
  • խորհրդատվություն մատուցվող ծառայությունների վերաբերյալ։

Վեբ կայքի բաժանորդային սպասարկման ծառայությունը չի ներառում հետևյալը՝

  • ծառայություններ, որոնք չեն համապատասխանում տեխնիկական աջակցության կամ վեբ ռեսուրսի պահպանման աշխատանքներին, օրինակ՝ վեբ դիզայն, մոդուլային զարգացում, թվային/վեբ մարքեթինգ/շուկայավարում,
  • վեբ ռեսուրսի ամբողջական բովանդակային լցոնում,
  • աշխատանք կայքի վրա 24 ժամյա «նոն-ստոպ» ռեժիմով՝ առանց ընդմիջման ու հանգստյան օրերի (աշխատանքներն իրականացվում են բացառապես ընկերության աշխատանքային գրաֆիկի շրջանակներում),
  • վեբ կայքերի մշակում` ինքնուրույն գրված CMS համակարգերի վրա (մենք աշխատում ենք բացառապես տրամադրվող զարգացման ծառայությունների ցանկի տեխնոլոգիաներով):

Պարբերական մեկանգամյա թարմացումները իդեալական են փոքր կայքերի համար, որոնց սպասարկման խնդիրը սահմանափակվում է ստատիկ տեղեկատվական էջերի թարմացմամբ կամ ավելացմամբ:
աժանորդային ծառայությունը ենթադրում է մշտական ​​տեխնիկական աջակցություն, համակարգված արդիականացում և վեբ ռեսուրսի կանոնավոր թարմացում: Այս մեթոդը հարմար է մեծ տեղեկատվական կամ առևտրային վեբ ռեսուրսների համար: Աջակցությունը տրամադրվում է պայմանագրային հիմունքներով: Վեբ կայքի բաժանորդային սպասարկման/աջակցման առայությունների փաթեթը երաշխավորում է վեբ ռեսուրսի կայուն աշխատանքը, Ձեր բիզնեսի արագ թարմացումը և զարգացումը:

ՁԵԶ ԿԱՐՈՂ Է ՀԵՏԱՔՐՔՐԵԼ ՆԱԵՎ