Անձնական կայքը վեբ ռեսուրս է, որի միջոցով մարդը կարող է պատմել իր մասին, իր ծառայությունները ներկայացնել օգտվողներին: Այժմ գրեթե բոլորը անձնական ինտերնետային կայք ունեն: Դա կարող է լինել բլոգ, փոքր վեբ նախագիծ կամ բազմալեզու պորտալ, բոլորը թույլ են տալիս տեղեկատվություն փոխանցել միլիոնավոր օգտվողների, գտնել համախոհների, ստանալ հետադարձ կապ, հաղորդագրություններ և նույնիսկ բիզնես առաջարկներ:
Անձնական կայք ստեղծելը պատասխանատու գործ է, ուստի նախքան այն նախագծելը և մշակելը, Դուք պետք է որոշեք, թե արդյոք դա իրոք Ձեզ անհրաժեշտ է: Անձնական ինտերնետային ռեսուրսն անհրաժեշտ է հայտնի մարդկանց` դերասանների, հաղորդավարների, երգիչների կամ ստեղծագործական անհատների մշտական PR-ի, ինքնագովազդման համար:
Անձնական վեբ կայքերը տարբեր են լինում՝ պորտֆոլիոներ, բլոգեր, այցեքարտ-կայքեր և այլն: Դրանց ստեղծումը թույլ է տալիս լուծել առաջադրանքների մեծ ցանկ: Առցանց նախագծերի առաջին պլան է մղվում մի անհատ/անձ, ով անձնական կայքի օգնությամբ կարող է
- տեղեկատվություն տրամադրել սեփական անձի կամ ընկերության մասին,
- պատմել սեփական հետաքրքրությունների կամ մասնագիտական գործունեության ու ձեռքբերումների մասին,
- ներկայացնել ինքնակենսագրական կամ կատարված աշխատանքներ,
- տրամադրել պորտֆոլիո,
- հրապարակել կոնտակտային տվյալներ և այլ։
ԱյՄարքեթԼաբում Դուք կարող եք պատվիրել անձնական վեբ կայքի պատրաստում։ Որպեսզի անձնական վեբ ռեսուրսը լինի ոճային և հիշարժան, մենք մեծ ուշադրություն ենք դարձնում դրա դիզայնին և այն բովանդակությանը, որը կներկայացվի էջերում: Մենք փորձում ենք անհատական կայքի դիզայնը դարձնել պայծառ ու հետաքրքիր, բայց թեթև և բովանդակությանն ու պատվիրողի կերպարին համահունչ:
Անձնական կայքը, անհրաժեշտության դեպքում, կարող է ունենալ բավականին մեծ ֆունկցիոնալ գործիքներ, որոնց օգնությամբ մարդիկ շփվում են իրենց շրջապատող աշխարհի հետ: Ինտերնետի օգտագործողների հետ այս փոխազդեցությունը հնարավորին շահավետ դարձնելու համար կարևոր է ճիշտ մոտենալ անձնական ինտերնետային կայքի մշակման հարցին: Մենք սիրով կմշակենք որակյալ անձնական կայք, որը ամբողջությամբ կբավարարի Ձեր սպասելիքները:
Մենք հասկանում ենք, որ անձնական կայքը կենդանի նախագիծ է, որը մշտապես կթարմացվի հեղինակի կողմից: Հետեւաբար, վեբ կայք ստեղծելիս մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում ժամանակակից մոբայլ հարմարվող/արձագանքող դիզայնին, կառուցվածքին և խմբագրման հեշտությանը: ԱյՄարքեթԼաբում Դուք կստանաք հարմար ռեսուրս, որը կհամապատասխանի ձեր խնդիրներին և կարիքներին:











