Կայքի արդյունավետ որոնողական օպտիմալացման և վեբ էջի առաջմղման համար ներքին հղումների կառուցումը չափազանց կարևոր է։
Վեբ կայքի հղումների ներքին փոպկապակցումը միևնույն դոմենով հասանելի էջերի միավորումն է հղումների օգնությամբ (անգլերեն՝ link)։ Բացի երկրորդայիններից, այն նաև երկու հիմնական խնդիր է լուծում։ Առաջինը այցելուի համար վեբ ռեսուրսում նավարկելու հեշտացումն է․ որքան հարմար է այցելուի/օգտվողի համար դիտել կայքի էջերը և նավարկել դրանց միջև, այնքան բարձր է վեբ կայքի փոխակերպումը: Երկրորդը վեբ ռեսուրսի առավել կարևոր էջերին հղումնային կշռի ավելացում։ Դա նպաստում է այդ էջերի առաջմղմանը որոնողական համակարգերում։
Ի՞նչ է անում պատշաճ ներքին կապակցումը կամ ներքին հղումների կառուցումը
Ամենակարևորը նավարկությունն է։ Իդեալական նավարկության համար երեք քլիքի/սեղմման կանոնն է՝ 1 - բաժին կամ խումբ, 2 - ենթախումբ, 3 - ապրանք։ Լինում են դեպքեր, երբ պահանջվում է չորս և ավելի քլիք/սեղմում/կտտոց։ Այս դեպքում կայքի էջերի ճիշտ ներքին փոխկապակցումն իրականացվում է որոշակի սխեմայի համաձայն, կիրառվում է կայքի քարտեզ և այլն։
Կայքի պատշաճ ներքին կապակցումն անհրաժեշտ է նաև
- բարձրացնել այն էջերի համապատասխանությունը, որոնք պետք է խթանել,
- ընդհանուր կշիռը գրագետ տեղաբաշխել կայքով մեկ,
- արագացնել կայքի նոր էջերի ինդեքսավորումը,
- պաշտպանել բովանդակությունը - երբ բովանդակությունն ավտոմատ պատճենվում է 3-րդ ռեսուրդների կողմից, կայքի հղումները ևս կմնան բովանդակության մեջ։
Կայքի էջերի ներքին հղումների կառուցումը/ներքին կապակցումն օպտիմալացնում է վարքային գործոնները: Երբ օգտատերերը հետևում են հղումներին ռեսուրսի ներսում, կայքում նրանց անցկացրած ժամանակը և զննարկման խորությունը մեծանում են:
Կայքի ներքին կապակցման/ներքին հղումների կառուցման սխեմաներ
Կայքի ներսում հղումների տեղադրումն ունի մի քանի սխեմա։ Ահա դրանցից երեք հիմնական առավել տարածվածը:
- Աստղիկ - Այս տեխնիկան թույլ է տալիս կայքի յուրաքանչյուր էջ կապակցել մյուսին, անցնել և ստանալ նույն քաշը։ Կիրառելի է այն վեբ ռեսուրսների համար, որտեղ բոլոր էջերը նույնքան կարևոր են առաջխաղացման համար:
- Հիերարխիկ - Առավել հաճախ սա առցանց խանութի ներքին կապակցման սխաման է: Գոյություն ունի էջերի խիստ հիերարխիա՝ հիմնական - բաժիններ - ապրանքներ: Ապրանքների հղումները վերադառնում են դեպի գլխավոր էջ:
- Շրջանաձև - Այս տարբերակում էջերը հերթով կապվում են միմյանց հետ, իսկ հետո քաշը տեղափոխվում է կայքի էջերից մեկը։ Այս սխեման օգտագործվում է, եթե էջերից մեկը պետք է խթանվի բարձր հաճախականությամբ:
Այս բոլոր սխեմաներն ամենահեշտն են իրականացնելու և հեշտ նավարկելու համար:
Կայքի ներքին էջերի գրագետ փոխկապակցում/ներքին հղումների կառուցում՝ էջերի ընտրություն
Ընտրել, թե որ էջերին կապել և որտեղ տեղադրել հղումները, ամենադժվար խնդիրներից մեկն է: Այս առումով համընդհանուր կանոն չկա, բայց ամենից հաճախ հղումները տեղադրվում են հետևյալ էջերում՝
- այցելությունների փոքր թվով,
- բարձր հաճախելիության հարցումներով առաջմղման անհրաժեշտություն ունեցող,
- ԹՈՓ (11-20 դիրքերում) հայտնվելուն քիչ է մնացել,
- առաջմղման և վաճառքի խթանման հարցում կարևոր դերակատարում ունեցող,
- կայքի այցելուների փոխակերպումն ապահովոող։
Կայքի էջերի պատշաճ ներքին փոխկապակցումը՝ գրագետ ներքին հղումների կառուցումը և սխալները
Նախ, այն մասին, թե ինչ բացարձակապես չպետք է արվի՝
- տեքստում չափազանց շատ ընդծված հղումներ - դրանք արդեն իսկ նկատելի են, հարկավոր չէ լրացուցիչ ընդգծել գլխատառերով կամ սմայլիկներով,
- օգտագործել «tag cloud» - որոնիչները կարող են այն սպամ ընկալել,
- տեղադրել գոյություն չունեցող էջերի հղումներ - դա կմոլորեցնի օգտվողին և բացասական հետևանք կունենա կայքի համար,
- չի կարելի էջը փոխկապակցել/հղումն տալ/ իր հետ, սա նաև շփոթության մեջ կբերի այցելուներին,
- կայքի էջերի SEO ներքին փոխկապակցումը չպետք է ամբողջովին անտեսանելի լինի ու չտարբերել հիմնական տեքստից կամ էջի ընդհանուր ֆոնից:
Կայքի էջերի պատշաճ իրականացված ներքին կապը՝ գրագետ ներքին հղումների կառուցումը կօգնի վեբ ռեսուրսի անհրաժեշտ էջերը բերել TOP և բարձրացնել դրանց հեղինակությունը որոնման համակարգերի համար:











