Լրատվական տեղեկատվական վեբ կայքերի պատրաստման համալիր ծառայություններ՝ որակավորված փորձառու մասնագետների կողմից
Լրատվական կայքի մշակումը՝ ԶԼՄ կայքի ստեղծումը, համալիր կառուցվածքով բազմէջ տեղեկատվական վեբծառայության մշակումն է։ Այսօր յուրաքանչյուր հրատարակչություն ունի իր սեփական վեբ-ներկայացուցչությունը լրատվական պորտալների տեսքով՝ լինեն դրանք միջազգային նախագծեր, տարածաշրջանային կամ թեմատիկ: Լրատվական-տեղեկատվական կայքերի ստեղծումը թրաֆիկ ներգրավելու հնարավորություններ է բացում՝ ուղիղ հեռարձակումների, բացառիկ ֆոտոռեպորտաժների և վերջին իրադարձությունների տեսագրությունների հրապարակման միջոցով: Վստահելի և հեղինակավոր լրատվականները գործում են առցանց բիզնեսի պես՝ գործընկերային նյութերի հրապարակման և վճարովի բաժանորդագրությունների միջոցով: Լավ մտածված կառուցվածքով, օգակենտրոն ու հարմարավետ նավարկությամբ, որոնման համակարգի օպտիմալացմամբ նորությունների կայք կարող է դառնալ խոստումնալից գովազդային հարթակ՝ օրական նվազագույնը մինչև 80․000 եզակի այցելուներով:
Լրատվական-տեղեկատվական կայքերի տեսակները
Տարածաշրջանային լրատվամիջոցներ Քաղաքային և տարածաշրջանային պորտալները լուսաբանում են տեղի համայնքների կյանքում տեղի ունեցող իրադարձությունները՝ սկսած տեղական բիզնես նորություններից և հիմնական տեղեկատվությունից, կոմունալ ծառայություններից մինչև մշակութային և քաղաքական օրակարգ: Կարևոր է օպտիմիզացնել նման կայքերը տեղական որոնման հարցումների համար:
Միջազգային լրատվական պորտալներ Միջազգային լրատվական պորտալները թողարկում են բովանդակություն մի քանի լեզուներով և դրանց կառուցվածքի հիմքում բազմալեզու ինտերֆեյսն է: Նման կայքերը նախատեսված են մեծ տրաֆիկի և ծանրաբեռնվածության համար: Միջազգային պորտալների կայուն գործունեությունն ապահովելու համար մենք կիրառում ենք մի շարք ճարտարապետական և տեխնոլոգիական լուծումներ, ինչպիսիք են CDN-ը և քեշավորումը:
Մեդիա ագրեգատորներ՝ ԶԼՄ տեղեկատվության ագրեգատորներ Ագրեգատորները ընտրված լրատվամիջոցների ցանկից ավտոմատ/ինքնաշխատ հավաքագրում և հրապարակում են հայտարարություններ կամ ամբողջական նյութեր: Ագրեգատորի հիմնական առավելությունն այն է, որ կարիք չկա բովանդակություն ստեղծող խմբագրական թիմ պահել լրատվական-տեղեկատվական կայքի համար: Տեխնիկապես ագրեգացումը կարող է կատարվել API-ների, RSS հոսքերի կամ փարսինգի՝ վերլուծման միջոցով:
Պետական լրատվական պորտալներ Պետական պորտալների խնդիրն է քաղաքացիներին տեղեկացնել նոր հրամանագրերի, ակտերի, հիմնարկի կառավարման կառուցվածքում ներքին փոփոխությունների մասին։ Բոլոր մակարդակների ատյանները պետք է ունենան իրենց սեփական պորտալը՝ նախարարություններից մինչև տեղական ինքնակառավարման մարմիններ:
Ընդհանուր թեմատիկ լրատվական կայքեր Ընդհանուր թեմատիկ լրատվական կայքը նյութեր է հրապարակում երկրում և միջազգային ասպարեզում տեղի ունեցող ռեզոնանսային իրադարձությունների մասին։ Նման կայքերը նախատեսված են հնարավորինս լայն լսարանի համար և, որպես կանոն, չունեն կոնկրետ աշխարհագրական կամ այլ հղում։
Թեմատիկ լրատվական ռեսուրսներ Թեմատիկ պորտալները սովորաբար նվիրված են կոնկրետ ոլորտի, սպորտի, հոբբիի կամ գիտության բաժնին: Խորշային կայքի գործարկումը հիանալի միջոց է ցույց տալու Ձեր փորձը որոշակի ոլորտում և ձևավորելու հավատարիմ լսարանի առանցքը՝ թեմայի խորության և հրապարակումների որակի շնորհիվ:
Լրատվական-տեղեկատվական պորտալի ստեղծումը լուծում է մի քանի խնդիր`
Տեղեկատվության թարմացման արդյունավետություն
Ի տարբերություն տպագիր և տեսալսողական լրատվամիջոցների, լրատվական պորտալի մշակումը թույլ է տալիս հետևել և հրապարակել լուրերը իրական ժամանակում: Այսպիսով, ցանկացած վերջին իրադարձությունների րոպեական լուսաբանումը և լսարանի հետ շփումը հասանելի է Ձեզ:
Ծախսերի կրճատում
Լրատվական կայք ստեղծելու ակնհայտ առավելությունն ու հիմնական պատճառներից մեկն այն է, որ տպագրության և նյութերի վրա գումար ծախսելու կարիք չկա։ Հետագայում լրատվական պորտալի ստեղծման և դրա պահպանման ծախսերը ձեզ ավելի քիչ կարժենա, քան օֆլայն նախագիծ գործարկելը:
Լսարանի լայն շրջանակ
Լրատվական կայքի ստեղծումը նշանակում է լուսաբանել ոչ միայն բնակչության առանձին հատվածների, այլև որոշակի տարածաշրջանի, երկրի կամ նույնիսկ աշխարհի թիրախային կարիքները: Մեկ ռեսուրսի շրջանակներում դուք կարող եք բաժանել լսարանը և ապահովել նորությունների հասանելիությունը ըստ հետաքրքրության: Սոցիալական մեդիա ցանցերի հետ ինտեգրումն էլ ընդլայնում է տեղեկատվության տարածման շրջանակը։
Հասարակական կարծիքի վերլուծություն
Լրատվամիջոցների համար կայքի ստեղծումը հնարավորություն է տալիս վերլուծելու ոչ միայն այցելուի պահվածքը կայքում, այլև նրա կարծիքը հրապարակված նյութերի վերաբերյալ։ Ընթերցողը կարող է հեշտությամբ մեկնաբանել ցանկացած թեմա: Կայքում ուղղակի հարցումներ տեղադրումն էլ օգնում է հավաքել լսարանի կարծիքը: