Թրեյդ մարքեթինգը կամ առևտրային մարքեթինգը (անգլերեն՝ trade marketing) մարքեթինգի ոլորտ է, որն ուղղված է ապրանքների շարժման խոչընդոտները վերացնելուն և վաճառքի արդյունավետ ցանցերի կառուցմանը։ Ի տարբերություն դասական գովազդի, որը կենտրոնանում է վերջնական սպառողի վրա, թրեյդ մարքեթինգի հիմնական թիրախը առևտրային օղակն է՝ դիլերները, դիստրիբյուտորները, մեծածախ և մանրածախ խանութները։
Այլ կերպ ասած՝ թրեյդ մարքեթինգը կամ առևտրային մարքեթինգը (անգլերեն՝ trade marketing) մարքեթինգի կառավարման ուղղություն է, որն ուղղված է ապրանքների կամ ծառայությունների առաջխաղացման խոչընդոտները վերացնելուն և վաճառքի ցանցերի կառուցմանն ու կառավարմանը։ Այն միջոցառումների համալիր է, որի նպատակն է բարձրացնել արդյունավետությունը մարքեթինգային ալիքի (դիստրիբյուտորական շղթայի) մասնակիցների հետ փոխգործակցության մեջ։ Այն է՝ թրեյդ կամ առևտրային մարքեթինգը առևտրի բոլոր մասնակիցների գործունեությունն է, որի նպատակն է կազմակերպել ապրանքի առաջխաղացումը արտադրողից մինչև վերջնական սպառող բոլորի համար առավել շահավետ ճանապարհով։ Այն հանդիսանում է մարքեթինգ մեծածախ և մանրածախ առևտրում, ինչով էլ պայմանավորված է դրա առանձնահատկությունը։
Թրեյդ մարքեթինգի/առևտրային մարքեթինգի նպատակն է ապահովել ապրանքի անխափան մուտքը շուկա, խթանել վաճառքը, մեծացնել գնորդների քանակը և մեկ գնորդի կողմից կատարվող գնումների ծավալը։
Թրեյդ մարքեթինգի/առևտրային մարքեթինգի գործառույթները և գործիքները
Թրեյդ մարքեթինգը չի կարող գոյություն ունենալ մարքեթինգային համալիրի մնացած բաղադրիչներից դուրս։ Թրեյդ մարքեթոլոգների պարտականությունները հաճախ սերտորեն կապված են բրենդ-մենեջերների կամ մեծածախ վաճառողների գործառույթների հետ։
Թրեյդ մարքեթինգը, գովազդային մարքեթինգի հետ մեկտեղ, մարքեթինգի ուղղություններից մեկն է։ Եթե դասական գովազդային մարքեթինգն ուղղված է անմիջապես վերջնական սպառողին հասնելուն, ապա թրեյդ մարքեթինգը կենտրոնանում է առևտրային օղակի կարիքների ուսումնասիրման և բավարարման, ինչպես նաև վաճառքի կետերում գնորդների խթանման վրա։
Թրեյդ մարքեթոլոգի/առևտրային մարքեթինգի խնդիրներն են
Թրեյդ մարքեթինգի խնդիրները ներառում են շուկայի վերլուծություն, դիստրիբուցիայի մակարդակի բարձրացում, ապրանքանիշի դրական իմիջի ձևավորում և դրա գերակայության ապահովում վաճառքի ալիքում։
Թրեյդ մարքեթինգի/առևտրային մարքեթինգի գործիքները
1. Դիստրիբուցիայի հետ աշխատելու համար
2. Գնորդների հետ վաճառքի կետերում աշխատելու համար
Թրեյդ Փրոմոուշնը կամ առևտրային խթանումը (անգլերեն՝ trade promotion) թրեյդ մարքեթինգի տարր է։ Թրեյդ Փրոմոուշնը թրեյդ մարքեթինգի ամենակարևոր գործիքներից մեկն է։ Այն մարքեթինգային միջոցառումների համալիր է, որոնք ուղղված են ապրանքների պահանջարկի բարձրացմանը՝ հատուկ գների, զեղչերի, բոնուսների, մրցույթների և այլ խթանող ակցիաների միջոցով։
Թրեյդ Փրոմոուշնը (առևտրի խթանում) մարքեթինգի մեթոդ է, որն ուղղված է վաճառքի ցանցում ապրանքների նկատմամբ պահանջարկի բարձրացմանը՝ հատուկ գների, ցուցադրությունների, բոնուսային ծրագրերի, նմուշների բաժանման, նվերների և այլ միջոցառումների միջոցով։ Թրեյդ Փրոմոուշն միջոցառումների իրականացման մեթոդները բազմազան են և կախված են այն ապրանքի կատեգորիայից, որը խթանվում է այդ ակցիայով։
Թրեյդ Փրոմոուշնը ընկերության թրեյդ մարքեթինգի մի տարրն է։ Թրեյդ մարքեթինգը կամ ապրանքաշրջանառության ցանցում իրականացվող մարքեթինգը ներառում է մարքեթինգային խնդիրների մի ամբողջական համալիր՝ վաճառքի խթանում, հիմնական ցանցերի հետ հարաբերությունների զարգացում, առևտրային անձնակազմի հետ աշխատանք, մանրածախ առևտրում ապրանքի ներկայացվածության բարելավման միջոցառումներ (մերչենդայզինգ և POSM), ոչ ստանդարտ տեղադրում առևտրային շղթայում, ռիթեյլ-աուդիտ և այլն։
Թրեյդ Փրոմոուշնի հիմնական ուղղություններն են
Վերադառնալ բառարանի հիմնական էջ