Մերչենդայզինգը վաճառքի կետում ապրանքների վաճառքի նախապատրաստման գործընթաց է: Մերչենդայզինգի էությունն առանց վաճառողի վաճառքի կազմակերպումն է, ուստի ապրանքները պետք է բաշխվեն վաճառակետում այնպես, որ գնորդի համար հարմարավետ ու հեշտ լինի գտնել և գնել դրանք:
Մերչենդայզինգը ենթադրում է վաճառակետերի ձևավորում, այն է՝ որտե՞ղ տեղադրել վաճառվող ապրանքները, ի՞նչ ապրանքներ դնել առաջին պլանում, որպեսզի հաճախորդներն ուշադրություն դարձնեն դրանց վրա, ինչպե՞ս դասավորել ապրանքները դրամարկղի մոտակայքում, որպեսզի հերթում կանգնած հաճախորդների մոտ խթանեն գնումները:
Մարքեթինգում մերչենդայզինգի օրինակ է կորպորատիվ ոճով ձևավորված առանձին արտադրողի/մատակարարի արտադրանքով սառնարանը՝ պաղպաղակ, մսեղեն, ըմպելիքներ, որոնք նախատեսված են կոնկրետ ընկերության կորպորատիվ ինքնությանը համապատասխանելու և արտադրատեսականին ներկայացնելու համար: Դա օգնում է գրավել հաճախորդների ուշադրությունը և վաճառք ապահովել:
Մերչենդայզինգը (անգլերեն՝ merchandising) հանդիսանում է շուկայավարման գործընթացի մի մասը և որոշում է խանութում ապրանքների վաճառքի հաջողության մեթոդաբանությունը:
Մերչենդայզինգը առևտրային հարթակում իրականացվող գործողությունների մի շարք է, որն ուղղված է որոշակի ապրանքի, ապրանքանիշի, տեսակի կամ փաթեթավորման խթանմանը: Մերչենդայզինգը հիմնված է բաշխիչ ցանցում ապրանքների ներկայացման կանոնների վրա, որոնք բխում են գնորդների առավել բնորոշ վարքագծի դիտարկումներից:
Մերչենդայզինգի նպատակն է գրավել գնորդի ուշադրությունը և ապրանքների բարենպաստ տեղաբաշխման միջոցով դրա ընտրությունը դարձնել ավելի հեշտ և հասանելի:
Մերչենդայզինգի խնդիրն է տեղադրել, պահպանել, վերահսկել և թարմացնել ապրանքները, դրանց ցուցադրումը և դրանց ուղեկցող գովազդը:
Մերչենդայզինգի հիմնական գործառույթները՝
Merchandising-ը սահմանում է՝
Մերչենդայզինգի գործիքները՝
Ընդհանուր առմամբ, մերչենդայզինգը ճիշտ վաճառքի գիտություն է, մերչենդայզինգ հասկացությունը կիրառելի է ընդհանրապես ճիշտ և համակարգված վաճառքի կազմակերպման համար, լինի դա մեծածախ վաճառք, ծառայությունների վաճառք, վաճառք ինտերնետի միջոցով: Մերչենդայզինգը, որպես մեթոդ առաջացել է ապրանքը մրցակիցներից տարբերելու ցանկությամբ պայմանավորված, որակյալ մասնագետների (վաճառողների և շուկայագետների) ոչ բավարար քանակի պայմաններում նման խնդիր իրականացնելու համար:
Մերչենդայզինգի հիմնական կանոնները
Ապրանքների ցուցադրումը մերչենդայզինգում սույն համակարգի հիմնական տարրերից մեկն է։ Շատ հաճախ, մերչենդայզինգի ներդրումը սկսվում է հենց ապրանքների ցուցադրման վերահսկմամբ և վերլուծությամբ: Ապրանքի մերչենդայզինգը նույնքան կարևոր է, որքան ապրանքի բրենդինգը, արտաքին գովազդը կամ առաջխաղացումը:
Դասավորության պլանոգրամը սխեմա է, ըստ որի տեղադրվում է ապրանքանիշի տեսականու մատրիցը։ Իհարկե, բոլոր ապրանքների համար դասավորության քարտեզները տարբեր են, բայց դրանք բոլորը հիմնված են ընդհանուր սկզբունքների վրա: Արդյունավետ պլանոգրամա ստեղծելիս առաջին հերթին անհրաժեշտ է հստակ սահմանված առաջադրանք՝ և՛ մեկ դարակի, և՛ ամբողջ խանութի կոնցեպտը։ Առևտրային միավորի կոնկրետ անվանում ունենալով՝ վաճառողը սկսում է դրա տեղաբաշխման զարգացումը:
Տեսականու մատրիցը բոլոր ապրանքների ամբողջական ցանկն է, որը հաստատված է որոշակի ժամանակահատվածում վաճառքի համար որոշակի խանութում՝ հաշվի առնելով ընկերության տեսականու քաղաքականության պահանջները, խանութի ձևաչափի, գտնվելու վայրի առանձնահատկությունները:
Տեսականի նվազագույնը` ապրանքների ցանկ, որոնք պետք է մշտապես առկա լինեն որոշակի խանութում (կամ ցանցի բոլոր խանութներում) ցանկացած պահի` անկախ սեզոնից: Տեսականու նվազագույն ներառված ապրանքները պետք է մշտապես մոնիթորինգի ենթարկվեն մերչենդայզերի կողմից: Այս ապրանքների պակասի առկայությունը անընդունելի է։
POS նյութերը մերչենդայզինգում տեղեկատվության աղբյուր են, դրանք հաճախ ավելի արդյունավետ են ավելի տարողունակ տեղեկատվական բովանդակությամբ: Բացի իրենց հիմնական տեղեկատվական դերից, նրանք օգնում են գնորդին կողմնորոշվել առևտրի հարթակում և գտնել իրեն անհրաժեշտ ապրանքը:
Վաճառքի համար նախատեսված սարքավորումները նաև գործում են որպես POS-նյութեր մերչենդայզինգում՝ դարակաշարներ, ցուցահանդեսի հատուկ սեղաններ՝ համտեսի ու շնորհանդեսի համար։ Ցուցահանդեսների ստենդներ, որոնք հաճախ օգտագործվում են խոշոր մարքեթինգային ընկերությունների կողմից։
Վերադառնալ բառարանի հիմնական էջ