Ռիթեյլ

Մանրածախ առևտուրը/ռիթեյլը (անգլերեն՝ retail) առևտրային հարաբերությունների համակարգ է, երբ ընկերությունները (ռիթեյլները) ապրանքը/պրոդուկտները գնում են մեծածախ, ապա դրանք վաճառում սպառողներին հավելավճարով։

Մանրածախ առևտուրը ստեղծում է մեկ տարածք գնված ապրանքների վաճառքի համար: Գնորդը ստանում է մեծ թվով ապրանքների և ծառայությունների հասանելիություն մեկ վայրում, իսկ մատակարարները ստանում են արտադրանքի բաշխման կայուն ալիք: Սուպերմարկետները գործում են մանրածախ առևտրի համակարգով։

Մանրածախ առևտրի մարքեթինգը/շուկայավարումը հիմնականում կենտրոնացած է առաջխաղացումների վրա. սրանք գովազդներ և զեղչեր են, որոնք առաջարկվում են այցելուներին: Նպատակն է ուշադրություն հրավիրել ապրանքների վրա և խթանել վաճառքը: