CPC

CPC -ը (cost per click) չափիչ է, ցուցանիշ, որն օգտագործվում է գովազդային արշավների ընդհանուր վճարման սխեմայում: Ցուցանիշը ցույց է տալիս գովազդային հայտարարությամբ հղմամբ մեկ անցման/քլիքի արժեքը:

Ի՞նչ է CPC -ն — CPC հասկացությունը տեղին է PPC (pay per click) կոչվող մոդելի համար՝ վճարել մեկ սեղմման/քլիքի համար: Օգտատեր/օգտվողը տեսնում է գովազդը, սեղմում է հղման վրա (banner) և գնում կայք կամ վայրէջքի էջ։ Յուրաքանչյուր նման գործողության համար գովազդատուն վճարում է որոշակի գումար:

Ինչո՞վ է CPC -ն տարբերվում CPM -ից և CPA -ից — Երկու այլ գովազդային մոդելներ՝ CPM և CPA, կառուցված են նմանատիպ սկզբունքով: Բայց դրանք իմաստով տարբերվում են։

CPM (cost per mille)՝ վճար 1000 գովազդային տպավորության համար — CPM (cost per mille) -ը համեմատաբար էժան մեթոդ է, բայց լսարանի ակտիվ գործողությունների տեսանկյունից (կայք այցելելը, պատվեր կատարել, հետադարձ կապի ձևը լրացնել և այլն) անարդյունավետ է: Գովազդի դիտումները դեռ չեն նշանակում, որ կայքի այցելուին հետաքրքրված է գովազդային առաջարկով: Գովազդատուն հիմնականում վճարում է պատահական թրաֆիկի/երթևեկի համար: CPM գովազդը հիմնականում օգտագործվում է ոչ թե վաճառքի, այլ ապրանքանիշի ճանաչելիության բարձրացման, մեդիայում և սոցիալական ցանցերում ապրանքի կամ ընկերության իմիջը ձևավորելու համար։

CPA (cost per acquisition), որը CPC -ի նման, նշանակում է ծախս/վճար՝ մեկ օգտատիրոջ գործողության դիմաց: CPA (cost per acquisition) -ը, սակայն, պարզապես հղման վրա սեղմելը չէ, այլ վերջնական արդյունք, որն անհրաժեշտ է գովազդատուին` ապրանքը զամբյուղում դնելը, գնումը կատարելը, զանգ պատվիրելու կամ հետադարձ կապի ձևը լրացնելը և այլն:

Եթե ​​այս երեք մեթոդները դիտարկենք լսարանի «տաքացման» աստիճանի առումով, ապա կստացվի, որ CPC-ն մոտավորապես միջինում է։ Հնարավոր է՝ օգտատերը դեռ պատրաստ չէ պատվեր կատարել, բայց նրան հետաքրքրում է առաջարկը։

Ինչի՞ց է կախված CPC -ն —  Տարբեր գովազդների համար մեկ քլիքի/սեղմման արժեքը կարող է զգալիորեն տարբերվել: Դրա վրա ազդում են

Ի՞նչ ցուցանիշների կարելի է հետևել CPC -ով — CPC արշավի մոնիթորինգով և վերլուծությամբ կարելի է պարզել