Որո՞նք են պոտենցիալ բոտերը

Բոտ կարող է դառնալ ցանկացած սարք, որն ունի ինտերնետ կապ

Մեր մտքով անգամ չի անցնում, որ բազմաթիվ սարքեր, որոնք մենք օգտագործում ենք, համակարգչի նման են։ Գործնականորեն ցանկացած համակարգչային սարք, որը կարող է միանալ ինտերնետին, կարող է դառնալ բոտնետի մաս, և այս սպառնալիքն անընդհատ աճում է։ Ստորև ներկայացված են ամենատարածված սարքերը, որոնք կարող են հայտնվել բոտնետի կազմում։

  • Ավանդական համակարգիչներ (աշխատասեղանի և նոութբուքներ)՝ Windows կամ macOS օպերացիոն համակարգերով։ Դրանք վաղուց և հաճախ են օգտագործվում բոտնետներ ստեղծելու համար։
  • Բջջային սարքերն ավելի ու ավելի են տարածվում, ուստի նրանք նույնպես թիրախ են բոտնետի կազմակերպիչների համար։ Սմարթֆոններն ու պլանշետները բազմիցս բոտնետ-հարձակումների մաս են դարձել։
  • Ցանցային ենթակառուցվածքի տարրեր, որոնք օգտագործվում են ինտերնետին միանալու և առցանց կապերն ապահովելու համար։ Այստեղ ներառվում են ինտերնետ-մոդեմները (ռոուտեր) և վեբ-սերվերները։
  • Ինտերնետ իրերի (IoT) սարքեր՝ ցանկացած ինտերնետին միացված սարք, որը կարող է տվյալներ փոխանակել իրար հետ, այդ թվում՝
    • «Խելացի տան» սարքեր (ջերմաչափեր, տեսահսկման տեսախցիկներ, հեռուստացույցներ, բարձրախոսներ և այլն)։
    • Ավտոմեքենայի տեղեկատվական-ժամանցային համակարգեր (IVI)։
    • Կրվող սարքեր (խելացի ժամացույցներ, ֆիթնես-թրեքերներ և այլն)։

Տեխնոլոգիական շուկան լի է էժան և վատ պաշտպանված սարքերով, որոնք լուրջ վտանգի են ենթարկում իրենց սեփականատերերին։ Առանց հակավիրուսային պաշտպանության, նման սարքերը կարող են աննկատ վարակվել վնասակար ծրագրերով և ներառվել բոտնետի կազմում։