Բջջային սարքերից օգտվողների թիվը, ովքեր նախապատվությունը տալիս են ձայնային հարցումներին, գնալով աճում է։ Սա ժամանակավոր թրենդ չէ, այլ ապագայի միտում։ Որպեսզի Ձեր կայքը զբաղեցնի առաջատար դիրքեր որոնման արդյունքներում, անհրաժեշտ է հենց հիմա սկսել հարմարեցումը ձայնային որոնմանը (Voice Search Optimization)։
Ո՞ր բիզնեսներին է դա առավել անհրաժեշտ
Ձայնային օպտիմալացումը կենսական նշանակություն ունի հետևյալ ռեսուրսների համար.
- Տեղական բիզնեսներ - Ռեստորաններ, հյուրանոցներ, խանութներ և սպասարկման սրահներ։
- Տեղեկատվական պորտալներ - Կայքեր, որտեղից օգտատերերը ստանում են արագ պատասխաններ իրենց հարցերին։
- Ծառայությունների ոլորտ - Տաքսի ծառայություններ, սննդի առաքում և այլն։
- Ժամանցի ոլորտ - Կինոթատրոններ, համերգային սրահներ, միջոցառումների տոմսերի վաճառք։
- Բովանդակության ագրեգատորներ Ֆիլմերի, երաժշտության և այլ ժամանցային կոնտենտի հարթակներ։
Ի գիտություն: Նույնիսկ խոշոր առցանց խանութները կարող են զգալիորեն ավելացնել իրենց տրաֆիկը՝ հարմարվելով ձայնային որոնմանը։ Թեև այսօր քչերն են պատվեր կատարում ձայնի միջոցով, մոտ ապագայում դա կդառնա սովորական երևույթ։
Ձայնային որոնման SEO օպտիմալացման առանձնահատկությունները
Ձայնային որոնման ռազմավարություն մշակելիս պետք է հասկանալ դրա տարբերությունը սովորական (տեքստային) որոնումից։ Ահա 3 հիմնական գործոն, որոնք պետք է հաշվի առնել.
- Ավելի երկար որոնողական հարցումներ - Եթե տեքստով որոնելիս մարդիկ սովորաբար մուտքագրում են 2-3 բառ, ապա ձայնային տարբերակում հարցումները կազմում են 3-5 և ավելի բառեր։ Մարդիկ հակված են ավելի մանրամասն նկարագրել իրենց պահանջը ձայնով։
- Տրամաբանորեն կառուցված հարցեր՝ բառերի կույտի փոխարեն - Ձայնային որոնման դեպքում օգտատերերն օգտագործում են բնական խոսք։ Չոր հիմնաբառերի փոխարեն նրանք տալիս են ամբողջական հարցեր, որոնք սկսվում են «ինչպե՞ս», «ինչքա՞ն», «որտե՞ղ» բառերով։ Օրինակ՝ տեքստային «Եղանակ Երևան» հարցման փոխարեն մարդը կհարցնի. «Ինչպիսի՞ եղանակ է այսօր Երևանում»։ Հետևաբար, կայքի օպտիմալացման ժամանակ չի կարելի անտեսել տեղեկատվական հարցումները։
- Տեղական (Local) հարցումների գերակշռություն - Ձայնային հարցումների մոտ 22%-ը կատարվում է տեղական բիզնես գտնելու նպատակով։ Օրինակ՝ «ամենամոտ ռեստորանը» կամ «որտեղ խմել սուրճ իմ մոտակայքում»։ Սա պետք է դառնա Ձեր ռեսուրսի օպտիմալացման ելակետը։
Ձայնային որոնմանը հարմարվելը ոչ միայն բարելավում է Ձեր կայքի տեսանելիությունը, այլև այն դարձնում է ավելի մարդակենտրոն և հասանելի ժամանակակից օգտատերերի համար։