Վեբինար կազմակերպելիս թիրախային լսարանի ներգրավումն ու ակտիվ մասնակցությաննը կարևոր է։ Վեբինարի խթանման ճիշտ կազմակերպման դեպքում հնարավոր է ներգրավել առավելագույն թվով թիրախային լսարան / հավանական հաճախորդներ։
Ի՞նչն է ազդում վեբինարի խթանման վրա
- Բանախոսի «թվային մաքրությունը» SEO-ի առումով -Ինտերնետում օգտատերերի կողմից բացասաբար մեկնաբանվող բանախոսը իր անվան հիշատակմամբ կնվազեցնի սոցցանցերում գրառումների հասանելիությունն ու կայքի տրաֆիկը։ Այս առումով կարևոր է զգուշորեն ընտրել վեբինարների բանախոսներին/վարողներին՝ նախքան բանախոս ընտրելը կատարելով բանախոսի/ների մարքեթինգային գնահատումը:
- Էջը, ուր օգտվողները գրանցվում են վեբինարին - Հարկավոր է հստակ վերնագրեր ու թեզիսների նկարագրեր կազմել, տեղադրել բանախոսների լուսանկարները, նկարագրել նրանց փորձը. օգտատերերը, ովքեր այցելում են լենդինգ/վայրէջքի էջ, պետք է հասկանան, թե ինչու է այս վեբինարն իրենց համար օգտակար: Գրանցումը չպետք է շատ երկար լինի, կարելի է հուշումներ թողնել գրանցման ձևի դաշտերում, որպեսզի օգտվողները հստակ իմանան, թե ինչպես լրացնեն դրանք:
Որտե՞ղ խթանել վեբինարը
- Կայքի էջերին - Google Analytics-ի, Yandex.Metrica-ի կամ այլ վեբ անալիտիկ գործիքների օգնությամբ նախ պետք է որոշել կայքի ամենափոխակերպվող էջերը և դրանց վրա տեղադրել վեբինարի հայտարարությամբ բաններ/պաստառ։
- Էլ․փոստով տեղեկատվության ցրումներ - Օրինակ՝ անցած վեբինարների ունկնդիրներին կարելի է հրավիրել խոսնակի նոր թեման ունկնդրելու:
- Սոցիալական ցանցերում - Վեբինարների հայտարարությունների ու անոնսների տեղադրում՝ ընկերության համայնքներում/թիրախային լսարանի համար:
- Համատեքստային/կոնտեքստային/իմաստային, նպատակային/թիրախային և մեդիա գովազդում - Webinar գովազդը օգնում է իրադարձության մասին պատմել լսարանին, որը դեռ ծանոթ չէ ապրանքանիշին և ապրանքին:
- Սոցիալական ցանցերում, բլոգում, գործընկերների էլ․փոստային ցրումներում - Նորություններ փոխանակում գործընկերների հետ, որոնց լսարանը կարող է հետաքրքրված լինել տվյալ վեբինարով:
- ԶԼՄ-ներում - Եթե նախապատրաստվում է խոշոր մեդիա իրադարձություն/միջոցառում, կարելի է դրա մասին լուրեր գրել լրատվամիջոցներում՝ պատրաստել մամուլի հաղորդագրություն, ուղարկել լրատվամիջոցի էլեկտրոնային հասցեին կամ ուղարկել ծանոթ խմբագրին անձնական հաղորդագրություններով:
- Միջոցառումների օրացույցներում - Թեմատիկ մեդիա կայքերում կարելի է գտնել միջոցառումների օրացույցներ, ուր հնարավոր է վճարովի կամ անվճար տեղեկատվություն տեղադրել անցկացվելիք վեբինարի մասին։