Ի՞նչ պետք է կարողանա անել PPC մասնագետը

Ո՞վ է PPC մասնագետը, ի՞նչ պետք է իմանա, ինչո՞վ է զբաղվում, ի՞նչ հմտություններ են պետք PPC մասնագետին

PPC մասնագետը կամ PPC մենեջերը տարբեր հարթակներում գովազդ է տեղադրում ցանկալի թիրախային լսարանի համար, օրինակ՝ վեբ կայքերում կամ գովազդ YouTube -ում և ներգրավում նոր հաճախորդներ:

PPC մենեջերի/PPC մասնագետի աշխատանքն անհնար է առանց Google Analytics-ի, Google AdWords-ի, Google Tag Manager-ի, ինչպես նաև այլ համանման գործիքների տեսական ու գործնական իմացության։ Նրան գուցե նաև այլ գործիքներ պետք գան՝ կախված է հաճախորդի նպատակներից։

Գովազդային արշավի գորրծարկումից հետո PPC մասնագետը հաշվարկում է այն ցուցանիշները, որոնց կարելի է հասնել որոշակի բյուջեով և անընդհատ օպտիմիալացնում է ցուցանիշները։ PPC մենեջերն անում է ամեն ինչ, որպեսզի քլիքը/սեղմումը/անցումն ավելի քիչ արժենա, բայց ավելի մեծ արդյունք ապահովի, այսինքն՝ քլիքը վերածվի փոխակերպման: Գովազդային արշավի ավարտից հետո PPC մենեջերը կազմում է դրա արդյունավետության մասին հաշվետվություն։

Աշխատանքը միավորում է կրեատիվությունն ու թվերը. PPC մենեջերը կարող է գաղափարներ առաջարկել կրեատիվների համար, համատեղել դրանք, բայց միևնույն ժամանակ նա չպետք է մոռանա փոխակերպման և վիճակագրության մասին:

PPC մասնագետը պետք է կարողանա

  • ստեղծել գովազդների խմբեր,
  • հավաքել իմաստային միջուկ/սեմանտիկ միջուկ և բացասական հիմնաբառեր,
  • աշխատել գովազդային բյուջեների ու գովազդի դրույքաչափերի հետ,
  • օգտվել վերբ վերլուծությունից՝ գովազդային արշավի արդյունավետության մասին պատկերացում կազմելու կամ լսարանի վարքագծի վերաբերյալ տվյալներ հավաքագրելու համար,
  • կարգավորել վերաթիրախավորում,
  • ընտրել վաճառող վերնագրեր և գովազդի համար տեքստեր գրել,
  • փորձարկել գովազդային գործիքները և հարթակները,
  • մասնակցեք երթևեկի/թրաֆիկի ձագարի մշակմանը,
  • գովազդային արշավները հարմարեցրեք հարթակներին,
  • մշտապես վերահսկել գովազդային արշավները:

PPC մենեջերին անհրաժեշտ է հաստատակամություն, ուշադրություն մանրուքների նկատմամբ, վերլուծական և տրամաբանական մտածողություն, ստեղծագործականություն և ծավալուն տեղեկատվությունը ճիշտ վերլուծելու կարողություն: