Վնասակար ծրագիր

Վնասակար ծրագիրը (անգլերեն՝ malicious program) նման է տրոյական ձիու․ վտանգավոր ծրագիրն անգիտակցաբար տեղադրվում է զոհի կողմից՝ վարակելով նրա սարքը(երը): Հարձակվողները վնասակար ծրագրեր են տեղադրում սարքերի վրա՝ օգտագործելով սոցիալական ճարտարագիտության տարբեր մեթոդներ: Օրինակ` վնասակար ծրագրերը կարող են տեղադրվել զոհերի սարքին ֆիշինգային հարձակումների կամ սխալմամբ վնասակար բովանդակությամբ անվստահելի ֆայլեր ներբեռնելու և բացելու հետևանքով/խաղերը, ֆիլմերը, փաստաթղթեր/:

Երբ կիբերհարձակվողը հաջողությամբ վարակում է զոհի սարքը վնասակար ծրագրերով, նա կարող է վտանգել վերջինի գաղտնիությունը և գողանալ անձնական բնությի տեղեկատվություն: Կան բազմաթիվ վնասակար ծրագրեր, ինչպիսիք են դրամ շորթող ծրագրերը, տրոյական ծրագրերը, լրտեսող ծրագրերը և այլն:

Վնասակար ծրագրերի ներբեռնումը տեղեկատվական/համակարգչային հարձակման ամենատարածված տեսակն է։ Դրա նպատակն է վարակել տեղեկատվական համակարգը և մնալ այնտեղ։

Թե ինչպես է նման վնասակար ծրագիրը մտնում համակարգ և իրենց դրսևորում դրանում, կախված է կոնկրետ ծրագրից։ Ահա ամենատարածված մոտեցումներից մի քանիսը՝

Զոհի համակարգչի/սարքի վարակվելու հետևանքը ևս կախված է վնասակար ծրագրի բնութագրից

Եթե ​​վնասակար ծրագիրը շատ մանրակրկիտ չի թաքցնում իր ներկայության հետքերը, ապա դրա ներկայությունը կարելի է հայտնաբերել անուղղակի նշաններով. համակարգի կամ օպերատիվ հիշողության մի մասը անհետանում է, գործընթացները սովորականից դանդաղ են աշխատում և կախվում, իսկ խափանումները պարբերաբար տեղի են ունենում։ Այդուհանդերձ, վնասակար ծրագրերը հայտնաբերելու լավագույն միջոցը, իհարկե, հակավիրուսային ծրագիրն է։