Սոցիալական ճարտարագիտություն

Սոցիալական ճարտարագիտությունը/ինժեներիան (անգլերեն՝ social engineering) խաբեության արվեստ է, որի ժամանակ խաբեբաներն օգտագործում են հոգեբանական հնարքներ՝ զոհի վստահությունը շահելու համար:

Խարդախները սոցիալական ճարտարագիտության դեպքում կարող են ներկայանալ որպես ընկերներ, գործընկերներ կամ հաճախորդների աջակցության կենտրոնի աշխատակիցներ՝ խնդրելով մուտքագրել անձնական տեղեկություններ կամ գաղտնաբառեր:

Այլ կերպ ասած՝ սոցիալական ճարտարագիտությունը ֆիշինգ խարդախության մեթոդներից է, երբ մարդը հոգեբանական ներգործության/մանիպուլյացիայի արդյունքում, խաբեության, սպառնալիքների և այլ հնարքների ազդեցության տակ անձամբ և ինքնակամ տրամադրում է բոլոր անձնական տվյալները։

Սոցիալական ինժեներիայի/ճարտարագիտության նույնիսկ ամենափնթի մեթոդներն աշխատում են։ Դա պայմանավորված է նրանով, որ մարդու հոգեկանը կոտրելը շատ ավելի հեշտ է, քան ինչ-որ մեկի համակարգիչը: Նույնիսկ ամենաանշնորհք սխեմաներն են աշխատում, եթե խարդախը զանգում է մի քանի հազար մարդու։ Վաղ թե ուշ խաբեբան գտնում է հերթական զոհին, ով ընդմիջման ժամին քաղցած է, աշխատանքից հետո շատ հոգնած է կամ պարզապես սովոր է վստահել իշխանություններին առանց հակասությունների։

Ջանասիրաբար նախապատրաստված խաբության ծուղակը նույնիսկ խարդախների հնարքներին քաջածանոթ մարդը կարող է ընկնել։ Հարձակվողները ուշադիր ուսումնասիրում են պոտենցիալ զոհերի սոցիալական ցանցերը՝ նրանց մասին տեղեկություններ փնտրելով տվյալների արտահոսքից: Արդյունքում խարդախը գիտի ամեն ինչ այդ մարդու մասին՝ որտեղ է նա աշխատում և ինչ է ղեկավարի անունը, ինչով է հետաքրքրվում և ինչ երաժշտություն է լսում, ինչ մեքենա է վարում և սովորաբար որտեղ է այն վերանորոգում։

Նման տեղեկատվական մանրուքներն օգնում են խարդախներին շահել ապագա զոհի վստահությունը՝ նրան հեշտությամբ ծուղակը գցելու համար։ Օրինակ՝

  • ներկայանալ ավտոտեխսպասարկման կենտրոնի աշխատակից, որ զոհը մեքենան է թողել վերանորոգելու, և խնդրել կանխավճար՝ հազվագյուտ պահեստամասի համար,
  • ընկերության ղեկավարի անունից հանդես գալ ու հրամայել համագործակցել հետախուզական ծառայությունների հետ, և նրանց ներկայացրած ապահով հաշվեհամարին գումար փոխանցել,
  • այլն։