Session

Սեսիան՝ (անգլերեն՝ Session) նիստը, որը երբեմն կոչվում է այցելություն (անլերեն՝ Visit)։ Այն փոխազդեցությունների կամ վեբ հարցումների շարք է, որոնք արվում են որոշակի ժամանակահատվածում մեկ օգտագործողի կողմից՝ որոշակի կայքի այցելության ընթացքում: Մեկ նիստը հաճախ պարունակում է բազմաթիվ գործողություններ, ինչպիսիք են էջերի դիտումները, իրադարձությունները կամ գործարքները:

Սեսիան կամ այցելությունը սկսվում է այն ժամանակ, երբ օգտատերը բացում է ներդիրը բրաուզերում և ավարտվում է կայքից դուրս գալուց կես ժամ անց, եթե օգտատերը այս ընթացքում չի վերադարձել էջ: Այցելությունը չի ավարտվի, եթե դուք պարզապես լքեք կայքը: 30 րոպեի ընթացքում կարող եք վերադառնալ ռեսուրս և նորից հեռանալ. այս ամենը կհաշվարկվի որպես մեկ նստաշրջան:

Այցելությունները վեբ վերլուծության կարևոր չափանիշներից են: Սեանսների քանակով և տևողությամբ դուք կարող եք հասկանալ, թե որքանով է արդյունավետ գովազդը:
Օրինակ՝  թիրախային գովազդ եք պատվիրել ու դժգոհ եք արդյունքից։ Այս պարագայում կարելի է ուսումնասիրելով Facebook-ի գովազդներից դեպի կայք անցումները։Եթե նկատելի է, որ այցելությունների մեծ մասը դադարում է 10 վայրկյան հետո. օգտատերերն արագ փակում են ներդիրը և չեն վերադառնում դրան: Սա նշանակում է, որ Facebook-ի գովազդները առաջացնում են անհամապատասխան տրաֆիկ. նրանք սեղմում են դրա վրա՝ ակնկալելով տեսնել այլ բան, քան կայքի բովանդակությունը:

Վեբ անալիտիկա ունենալը կայքում այսօր չափազանց կարևոր է։ Մինչդեռ բավարար չէ ուղղակի տեղադրել անալիտիկ/վերլուծական այս կամ այն վճարովի կամ անվճար գործիքի կոդը կայքում։ Հարկավոր է նաև կարգավորել այն, եթե ցանկանում եք հստակ պատկերացում կազմել թրաֆիկի/երթևեկության ալիքների, թվային մարքեթինգ վարելիս կիրառվող այս կամ այն գործիքի արդյունավետության վերաբերյալ։