Ուռճացված կամ փքված գովազդը (անգլերեն՝ puffery advertising կամ puff-advertsing) միշտ չէ, որ խարդախություն է։ Այդուհանդերձ, այն միշտ չափազանցված, չափից դուրս խոստումնալից գովազդ է: Փքված/ուռճացված գովազդը ապրանքը կամ ծառայությունը չափից դուրս գովաբանելու ձև է։ Ուռճացված գովադի դեպքում օգտագործվում է բացահայտ կամ անուղղակի չափազանցություն, որը հիմնված է սուբյեկտիվ կարծիքի վրա:
Փքված գովազդի իմաստը — Գովազդատուները փորձում են համոզել սպառողներին գնել ապրանք կամ ծառայություն՝ օգտագործելով համոզման և մոտիվացիայի տարբեր ձևեր:
Գովազդային հաղորդագրությունը կարող է պարունակել՝ քարոզչություն, տեղեկատվություն, զվարճանքի և կրթական տարրեր: Գովազդի յուրաքանչյուր տեսակ ենթադրում է գովազդային հաղորդագրության մեջ համոզելու տարրերի և ձևերի առկայություն։
Ուռճացված գովազդը, սակայն, երբ փորձում է համոզել, իրեն “նեղություն” չի տալիս զսպվածության դրսևորման և գովազդատուի հեռարձակվող կարծիքի հաստատման առումով։
Փքված/ուռճացված գովազդի նշաններն են
Փքված/ուռճացված գովազդն աշխատում է էմոցիոնալ ոգևորված լսարանի կամ նման տեղեկատվության դրական ընկալման համար պատրաստված լսարանի համար և չի գործում, եթե գովազդի թեման կամ տարածքը ծանոթ չէ հանդիսատեսին, գնման որոշումը հղի է զգալի ռիսկերով, և լսարանը բաղկացած է ինտելեկտուալ/մտածող մարդկանցից:
Նման գովազդը կարող է պարունակել կամ չպարունակել կեղծ տեղեկատվություն: Հնարավոր չէ որոշել ստի առկայությունը գովազդային հաղորդագրության մեջ, քանի որ ոչ ոք չի կարող հերքել կամ հաստատել գովազդային հաղորդագրության մեջ պարունակվող տեղեկատվությունը: Ուռճացված/փքված գովազդը, ի թիվս մի շարք այլ տեսակների, դասակարգվում է գովազդի ոչ բարոյական ձևերի շարքին:
Վերադառնալ բառարանի հիմնական էջ