Կայքի խթանում

Կայքի խթանումը (հոմանիշ՝ կայքի օպտիմալացում, կայքի առաջմղումը, կայքի առաջխաղացում) աշխատանքն է կայքի վրա, որի արդյունքը օգտատերերի հարցման արդյունքներում բարձր դիրքեր գրավելն է՝ նրանց հարցերին պատասխանելու համար:

Կայքի խթանման/օպտիմալացման/առաջխաղացման հիմնական նպատակը մեծ թիրախային լսարան ներգրավելն է: Որքան մոտ է կայքը որոնողական հարցումների վերին տողերին, այնքան մեծ է կայքի երթևեկը/թրաֆիկը, այսինքն՝ ավելի շատ այցելուներ ունի:

Ինտերնետային ռեսուրսի արդյունավետությունը հիմնված է մեկ այցելուի արժեքի, փոխակերպման մակարդակի և կայքի ցանկալի դիրքի հասնելու համար պահանջվող ժամանակի վրա: