Google Search Console

Google Search Console (GSC) անվճար վեբծառայություն է՝ կայքերն ավելացնելու, Գուգլ որոնման համակարգում ինդեքսավորման կարգավիճակը ստուգելու և հետագա օօպտիմալացման համար։ Նախորդ տարբերակը (до 20.05.2015) անվանված էր Google Webmaster Tools (GWT)։

Google Search Console-ը SEO-ի կարևոր գործիք է, այն օգնում է առաջխաղացմանը ինտերնետում՝ տրամադրելով վեբ վարպետին, ադմինիստրատորին, հավելվածի մշակողին կամ ռեսուրսների սեփականատիրոջը մի շարք կարևոր հարցերի պատասխաններ: Այս վեբ մասնագետի գործիքի մրցակից-անալոգ ծառայությունն է Яндекс.Вебмастер -ը։

Գործիքն օգտագործվում է վեբ մասնագետների կողմից տարբեր ռեսուրսների հաջող SEO առաջխաղացման նպատակով։ Այն հարմար է նաև սկսնակների համար՝ պարզ ալգորիթմների և տրամաբանական/ինտուիտիվ ինտերֆեյսի շնորհիվ: Google Search Console-ն օգտագործում է Search Analytics-ը, որը թույլ է տալիս ընտրել թրաֆիկը արագ ավելացնելու ռազմավարություն: Search Console-ը տրամադրում է հաշվետվություններ հարցումների, սեղմումների, վայրէջքի էջերի, տարածաշրջանի և այլ պարամետրերի վերաբերյալ, որոնք ազդում են Google-ում կայքի առաջխաղացման վրա:

Google Search Console -ի օգնությամբ հնարավոր է

Ծառայությունը հետևում է բոլոր տվյալներին, որոնք ազդում են SERP-ում կայքի արդյունավետության վրա՝

Google Search Console -ի հաշվետվություններ

Search Console-ի բոլոր հաշվետվությունները պայմանականորեն կարելի է բաժանել երկու տեսակի

  1. Մարքեթոլոգների, օպտիմիզատորների, ադմինիստրատորների համար
    • որոնման հարցումների ընդլայնված արդյունքների կարգավիճակի հաշվետվություն/զեկույց,
    • ձեռքով ձեռնարկվախ միջոցների/գործողությունների հաշվետվություն/զեկույց,
    • հասցեի փոփոխություն,
    • URL -րի ջնջման գործիք։
  2. Մշակողների համար

Որոշ հաշվետվություններ/զեկույցներ հատվում են միմյանց հետ, սակայն դրանց օգտագործման նպատակները կարող են զգալիորեն տարբերվել:

Google Search Console ծառայությունը հարմար և հեշտ օգտագործվող գործիք է՝ պարզ և բարդ կառուցվածքով կայքերի առաջմղման համար: Այս վեբգործիքի օգնությամբ կարելի է իմանալ, թե ինչպես է իրեն դրսևորում սեմանտիկ/իմաստային միջուկը, ինչ հիմնաբառեր են հետևողականորեն բարձր թրաֆիկ ապահովում, ինչ դիրք և տեսք ունի կայքը որոնման արդյունքներում, ինչ սխալներ են հայտնվում կառուցվածքային/համակարգված/դասակարգված տվյալների ցուցադրման ժամանակ և այլն:

Կարևոր է հիշել, որ սա Google-ի սեփականություն է, և հենց նա է կարողանում հնարավորինս սեղմ ժամկետում ապահովել էջերի ճիշտ ինդեքսավորումը: Բացի այդ, վեբ ծառայությունը լիովին անվճար է և հասանելի ցանկացած զննարկիչում/բրաուզերում:

Google Search Console միջավայրը թույլ է տալիս բացել մուտք դեպի կայք որոնման ռոբոտների համար, հետևել (հեռացնել) վնասակար ծրագրերը և սպամը, օպտիմալացնել իմաստային միջուկը և HTML թեգերը, ավելացնել նոր և հեռացնել ավելորդ էջերը ինդեքսից և այլն: