Դիրքավորում

Դիրքավորումը/դիրքորոշումը ապրանքի կամ ապրանքանիշի իմիջ ստեղծելու մարքեթինգային հնարքների մի շարք է:
Դիրքավորման մարտավարությունն օգնում է ընկերությանն առանձնանակ մրցակիցներից։ Նպատակը լսարանի մտքերի վրա ազդելն է, հուզական արձագանքի հասնելը, որպեսզի սպառողները որոշակի պատկերացում ունենան ապրանքի կամ ապրանքանիշի մասին, վստահեն ու գերադասեն այն:

Դիրքավորումն օգնում է

Օրինակ՝ Snickers՝ արագ խորտիկի համար, Volvo անվտանգ մեքենաների համար, Raffaello հիանալի ռոմանտիկ նվերի համար։

Դիրքավորումը/դիրքորոշումը սպառողի մտքում նոր ապրանքի/ծառայության տեղը/դիրքը որոշելու մարքեթինգային խնդիրն է: Մարքեթինգային դիրքավորման զարգացումը գործունեություն է, որն ուղղված է ապրանքի հատուկ ներկայացմանը սպառողին, որը տարբերվում է մրցակիցներից:

Ճիշտ դիրքավորման արդյունքը բրենդի/արտադրանքի իմիջի ձևավորումն է թիրախային լսարանի երևակայության, ընկալման, գիտակցության մեջ այնպես, որ ապրանքանիշը/ապրանքը հնարավորինս տարբերվի մրցակիցների ապրանքանիշերից/ապրանքներից:

Այսպիսով, ճիշտ դիրքավորված ապրանքը/ապրանքանիշը ենթադրում է՝

Դիրքորոշումը մարքեթինգային խնդիր է, որը բաղկացած է մի քանի ենթաառաջադրանքներից

  1. Շուկայի հետազոտություն և մրցակցային ապրանքների դիրքավորում։
  2. Նոր ապրանքի/ծառայության տեղի որոշում մի շարք գոյություն ունեցող ապրանքներում։
  3. Գնորդի հետ հաղորդակցություն, սպառողների գիտակցության մեջ ընկերության և/կամ ապրանքի իմիջի ձևավորում, որը տարբերվում է մրցակիցներից:

Դիրքորոշումը միշտ ենթադրում է հենվել մրցակիցների և շուկայի վերաբերյալ առկա գիտելիքների վրա: Այսպիսով, հնարավոր է սկսել դիրք մշակել միայն թիրախային շուկայի կառուցվածքի մասին պատկերացում կազմելուց հետո, որոշել թիրախային հատվածի և թիրախային լսարանի ընտրությունը։ Դրանից հետո անհրաժեշտ է համապարփակ տեղեկատվություն ստանալ շուկայում առկա ապրանքների, դրանց տարբերակիչ հատկանիշների և սպառողների վերաբերմունքի մասին:

Ապրանքի դիրքորոշումը կարելի է կատարել՝ հասկանալով

Ապրանքի դիրքավորումը պետք է իրականացվի մի քանի ուղղություններով՝ ապրանքի հատուկ հատկություններ, ինքնարժեք և որոշակի հուզական վերաբերմունք:

Դիրքորոշման ռազմավարություններ՝