Իմիջն ընկերության կամ ապրանքի պատկերն է, որն ամրագրված է լսարանի մտքում և կոնկրետ ասոցիացիաներ է առաջացնում: Այդպես օգտվողները կարող են գնահատել ընկերության կամ արտադրանքի հեղինակությունը: Իմիջը նպաստում է հավատարմության բարձրացմանը և լսարանի հուզական արձագանքին:
Մարքեթոլոգների աշխատանքն իմիջի վրա ներառում է գործունեության մեծ շրջանակ: Հարկավոր է հաշվի առնել, թե ինչպես պիտի ապրանքանիշը շփվի լսարանի հետ, ինչ արժեքներ է հետապնդում, ինչպիսի տեսք ունի (լոգո, դիզայն, կորպորատիվ ինքնություն), ինչպես է իրեն պահում հաճախորդների նկատմամբ։ Ցանկացած բիզնես գործընթաց ազդում է ընկերության իմիջի վրա: Օրինակ, եթե աջակցության ծառայությունը չի օգնում լուծել հաճախորդների խնդիրները, դա կարող է դառնալ իմիջի մի մասը: Այս դեպքում ընկերությունը շատ ժամանակ կծախսի՝ լսարանի մոտ ապրանքանիշի բացասական ընկալումը շտկելու համար։
Վերադառնալ բառարանի հիմնական էջ