Անհատականացում

Անհատականացումը օգտատերերի համար համապատասխան, հետաքրքիր, օգտակար բովանդակության ստեղծման գործընթացն է: Մարքեթոլոգներն օգտագործում են օրինականորեն հավաքագրված տեղեկատվություն այն մասին, թե ովքեր են իրենց հետևորդները/լսարանը, որտեղ են ապրում, որոնք են իրենց հետաքրքրությունները, ցանկությունները, կարիքները, «ցավերը»։ Այս տվյալների հիման վրա ստեղծվում է անհատականացված գովազդային հաղորդակցություն։

Անհատականացման նպատակը օգտատիրոջն այնպիսի գովազդ ցուցադրելն է, որն անպայման կհետաքրքրի նրան և կմղի դեպի նպատակային գործողություն։ Շուկայավարները օգտագործում են անհատականացում՝ վաճառքը մեծացնելու և գնորդներին կրկին ակտիվացնելու համար:

Անհատականացման օրինակ է, երբ ալգորիթմը խորհուրդ է տալիս օգտվողին, թե ինչ դիտել՝ հիմնվելով արդեն տեսած ֆիլմերի վրա: