SEO քոփիրայթեր ռուսերեն

IMarketLab-ին հարկավոր է քոփիրայթեր ռուսերեն

Եթե շփվող, աշխույժ, պրպտող ու ստեղծարար մտքով, էներգիայով լեցուն և բաց անձնավորություն եք, ռուսերենով գրագետ շարադրում եք խոսքը գրավոր ու բանավոր, ունեք քոփիրայթինգի փորձ ու ցանկանում եք խորանալ թվային մարքեթինգի աշխարհում, ուրեմն մենք հենց ձեզ ենք փնտրում։

Աշխատանքի նկարագրություն՝

  • SEO copywriting-ի փորձ նվազագույնը 1 տարի,
  • տեղեկատվությունն ընթերցողին մատչելի լեզվով ներկայացնելու ունակություն,
  • գրագետ բանավոր և գրավոր ռուսերեն խոսք,
  • թեման հասկանալու և տեղեկատվությունը մատչելի լեզվով ընթերցողին ներկայացնելու ունակություն,
  • աշխատանքի հանձնման վերջնաժամկետը պահպանելու ունակություն,
  • ուշադրություն (հոդվածները պետք է գրվեն խստորեն ըստ տեխնիկական պայմանների),
  • Office հիմնական փաթեթի իմացություն՝ Word, Excel, Power Point, Google Sheets,
  • սոցիալական ցանցերից օգտվելու բազային գիտելիքներ (Instagram, VKontakte, Telegram)
  • սոցիալական ցանցերի համար կրեատիվների ստեղծում (որոշակի թեմաներով և ոչ ամեն օրվա համար), ձեր խնդիրն է դիվերսիֆիկացնել մեր բովանդակությունը և դարձնել այն գրավիչ և «համեղ»,
  • ստեղծագործական գաղափարների գեներացում և տեղեկատվության ներկայացման եղանակներ,
  • կայքերի, էլ․փոստով տեղեկագրերի, գովազդային արշավների համար տեքստերի գրում (copywriting, rewriting)։

Պահանջվող որակավորումներ՝

  • տեխնիկական առաջադրանքի հիման վրա տեքստեր գրել՝ seo քոփիրայթինգ,
  • ուսումնասիրել պրոդուկտի մասին տեղեկատվությունը,
  • Էլ․փոստով մարքեթինգի, գովազդային արշավների և սոցիալական ցանցերի համար տեքստերի գրում,
  • տեղեկատվության վերլուծություն և կառուցում,
  • կայքի խթանման համար հոդվածների գրում,
  • կայքի իմաստային/սեմանտիկ միջուկի կազմում և հարցումների կլաստերավորում,
  • կայքի բովանդակության օպտիմալացում՝ խթանվող վեբկայքերի համար մետաթեգերի ու վերնագրերի կազմում,
  • կատարված աշխատանքի վերաբերյալ հաշվետվության կազմում։

Խնդրում ենք ձեր ուղեկցող նամակում նշել, թե որտեղ կարող եք տեսնել ձեր հոդվածների օրինակները:
Ցանկացողները կարող են CV-ներն ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին` թեմայի «Subject» բաժնում նշելով աշխատանքի անվանումը:

 

Վերջնաժամկետը՝ 20․08․2023