Վիճակախաղի խարդախություն

Վիճակախաղի խարդախությունը ինտերնետում վիճակախաղերի, վիկտորինաների, մրցույթներում հաղթանակների, նվեր քարտերի ու նման այլօրինակ արագ փողերով գայթակղելու և զոհին ունեզրկելու սխեմա է։ Եթե ​​ինչ-որ մեկը, ում դուք չեք ճանաչում, շտապում է շնորհավորել ձեզ մրցույթում հաղթելու կապակցությամբ կամ ցանկանում է ձեզ նվեր մատուցել, մի շտապեք ուրախանալ:Ամենայն հավանականությամբ սա խաբեբա է, ով կխնդրի ձեզ վճարել «շահումների հարկ», «մրցանակի հանձնման միջնորդավճար», այլ նման մի բան:

Հեշտ փողի ծարավը հաճախ հանգեցնում է դրա կորստին, երբ օրինակ՝ օգտատերը ստանում է «երջանկության նամակ»՝ մեծ գումար շահելու մասին հաղորդագրությունով կամ մասնակցելու վիկտորինային՝ լրիվ նոր մեքենայի սեփականատեր դառնալու հնարավորությամբ վիկտորինային մասնակցության առաջարկով: Ամեն դեպքում, հղումը կտանի մի կայք, որը նախատեսված է տեղեկատվություն գողանալու համար:

Վիճակախաղում շահելը և մրցույթներին հաղթելը լինում են, բայց եթե ուզում են հաղթողին/շահողին փող տալ, այս գումարից կարող են հանել ցանկացած միջնորդավճար և վճար։ Այսինքն՝ հաղթողը/շահողը հարկեր կվճարել կարող է ավելի ուշ և ոչ թե բարերարին, այլ պետությանը։ Ինչ վերաբերվում է ֆիզիկական անձանց, ապա նրանց նվերներն ընդհանրապես հարկման ենթակա չեն, նույնիսկ եթե մեծ գումար է ստանում թեկուզ անծանոթի կողմից: Բացառություններ են անշարժ գույքը, մեքենաները և բաժնետոմսերը, որոնք ոչ մերձավոր ազգականներից են: Երբեմն խարդախ սխեմաներում ներառվում են բլոգերները, որոնց մարդը երկար ժամանակ հետևել և վստահում է։

Վիճակախաղի խաբեությունն ըստ ուսումնասիրությունների՝ 2020թ․ ԱՄՆ-ում խարդախությունների ցանկում 4-րդն էր իր տարածվածությամբ։ Ահա մի բնորոշ օրինակ՝ դուք նամակ եք ստանում, որում ասվում է, որ մեծ գումար եք շահել անհայտ վիճակախաղում/սովորաբար այլ երկրում/: Ձեր շահումները ստանալու համար ձեզ առաջարկում են գումար վճարել: Որպես կանոն, խաբեբաները պնդում են, որ դա ապահովագրական վճար է, եկամտահարկ, բանկային միջնորդավճար կամ սուրհանդակային վճար: Ձեզանից պահանջվում է նաև տեղեկատվություն ուղարկել՝ ձեր ինքնությունը հաստատելու համար։ Այս սխեմայի արդյունքում դուք ինքնության գողության զոհ եք դառնում։ Բնականաբար, շահած գումարը չկա, բայց չկա նաև ձեր անձնական գումարը, որ վճարել եք խարդախներին՝ շահումը վերցնելու համար։

Այս սխեմայի մեկ այլ տարբերակ էլ կա. խաբեբան մուտքի հնարավորություն է ստանում իր զոհի սոցիալական մեդիայի հաշիվը, կապվում է նրա ընկերների և հարազատների հետ և ասում, որ նրանք բոլորը գումար են շահել: Այնուհետև նա էլփոստի հասցե է ուղարկում՝ շահումները ստանալու հրահանգներով: Սա հատկապես նենգ սխեմա է, քանի որ խաբեբան շահագործում է ընկերների և ընտանիքի անդամների վստահությունը՝ նրանց ունեզրկելու համար:

Ինչպե՞ս խուսափել վիճակախաղի խարդախության զոհը դառնալուց

Վիճակախաղի խարդախության մի քանի ակնհայտ նշաններ կան՝

Եթե ​​նման նամակ եք ստանում, փորձեք ինտերնետում փնտրել տեղեկություններ, որոնք հաստատում են, որ դուք իսկապես գումար եք շահել (միշտ պարզվում է, որ չի համապատասխանում իրականությանը): Մարդիկ հակված են հավատալ բախտին, բայց եթե վիճակախաղի տոմս չես գնել, ապա չպետք է հույս դնես հաղթելու վրա: Երբեք ձեր անձնական տվյալները էլեկտրոնային փոստով մի՛ ուղարկեք մարդկանց, ում անձամբ չեք ճանաչում, և երբեք մի վստահեք նրան, ով ձեզ անվճար պանիր է խոստանում: