Ուղղակի մարքեթինգը (անգլերեն՝ direct marketing) մարքեթինգային ուղղակի, առանց միջանկյալ կապերի գործընթաց է, փոխազդեցություն վաճառողի (արտադրողի) և սպառողի միջև ապրանքների վաճառքի գործընթացում: Ուղղակի մարքեթինգը նաև անվանում են անհատական մարքեթինգ (անգլերեն՝ Personalised Marketing): Դայրեքթ մարքեթինգ տերմինը ծագել է ԱՄՆ-ում, այն առաջին անգամ ստեղծվել է Լեսթեր Վունդերմանի կողմից 1967 թվականին։
Ուղղակի շուկայավարումը մարքեթինգային հաղորդակցության տեսակ է, որը հիմնված է հաճախորդի հետ անհատականացված հարաբերությունների վրա, որը ներառում է սերտ փոխազդեցություն և հետադարձ կապ, առանց հաղորդակցության համար տեղեկատվական միջնորդների օգտագործման: Այսպիսով, ուղղակի մարքեթինգը կենտրոնացած է ոչ թե թիրախային խմբերի, այլ առանձին անհատականությունների վրա:
Ընդհանուր առմամբ, ուղղակի մարքեթինգը վերաբերում է վաճառողի ներկայացուցչի և հաղորդակցության առարկայի միջև միջանձնային հաղորդակցության բոլոր ձևերին, որոնք ուղղված են երկխոսության հաստատմանը.շուկայական բոլոր գործողությունները, որոնցում օգտագործվում են կապի միջոցներն ու մեխանիզմները՝ սուբյեկտի հետ անձնական կապ հաստատելու նպատակով՝ այդ սուբյեկտից չափելի պատասխան ստանալու նպատակով։
Դայրեքթ մարքեթինգը ենթադրում է կոնկրետ հաճախորդի վրա կենտրոնացում՝ նրա կարիքները բավարարելու և դրանք որպես եզակի և անհատ հասկանալու համար։ Ահս գործընթացը ներառում է հետադարձ կապ և չի օգտագործում տեղեկատվության միջնորդներ հաղորդակցության համար:
Ուղղակի կամ անհատական մարքեթինգի նպատակը գնորդի ծրագրված արձագանքն է՝ արտահայտված ապրանքի գնման մեջ։ Ուղղակի մարքեթինգի խնդիրը կարելի է դիտարկել երկու տեսանկյունից՝
Ավելի մանրամասն ուղղակի կամ անհատական մարքեթինգի խնդիրները կարելի է նշել
Ուղղակի կամ անհատական շուկայավարման տեսակները/ձևերն են՝
Ուղղակի կամ անհատական շուկայավարման համար բնորոշ են հետևյալ հաղորդակցման բնութագրերը՝
Հակառակ զանգվածային մարքեթինգի և ուղղակի մարքեթինգի հակասության մասին տարածական պնդումներին, դասական գովազդը և առևտրային շուկայավարումը լավ են աշխատում ուղղակի մարքեթինգի հետ, երբ դրանք համահունչ են միմյանց: Ավելին, անկախ շուկայի սեգմենտից և շուկայավարման մոդելից, վաղ թե ուշ վաճառքի ձագարի ստորին մակարդակներում ցանկացած զանգվածային մարքեթինգն անպայման ավարտվում է գնորդի և վաճառողի միջև ուղղակի հաղորդակցությամբ՝ ուղղակի մարքեթինգով:
Վերադառնալ բառարանի հիմնական էջ