Տենդեր

Տենդերը՝ մրցույթը (անգլերեն՝ tender) դա աճուրդի կամ մրցույթի տարբերակ է, երբ բիզնեսը փնտրում է նոր մատակարարներ: Ընկերությունը մտնում է այն կայք, որտեղ անցկացվում են մրցույթներ և հրապարակում է իր առաջարկը՝ նշում է մատակարարների առաջադրանքները և պահանջները: Մատակարարները դիմումներ են ներկայացնում, իսկ պատվիրատու ընկերությունն ուսումնասիրում է դրանք և ընտրում ամենահարմար տարբերակը:

Մրցույթներն օգնում են մատակարարներին գտնել նոր հաճախորդներ, մուտք գործել նոր շուկաներ և ընդլայնել իրենց պորտֆելը: Սրանք բաց ու թափանցիկ մրցույթներ են՝ գրեթե բացառում են «գորշ սխեմաների» հնարավորությունը։ Մրցույթները օգնում են ժամանակ խնայել մատակարարների որոնման հարցում: