Սեմինարը գովազդային և/կամ PR միջոցառում է, որն անցկացվում է բիզնես գործընկերներին ու լրատվամիջոցներին ընկերության նոր ապրանքների, զարգացումների, գաղափարների մասին տեղեկացնելու նպատակով։ Սեմինարի շրջանակներում ենթադրվում է կարծիքների փոխանակում նշված թեմայի շուրջ, երբեմն՝ թրեյնինգներ և կրթության այլ ձևեր։
Սեմինարը (seminarium, «տնկարան», «ջերմոց») կրթական և գործնական մարքեթինգային գործունեության ձև է, որի ընթացքում սեմինարի մասնակիցները (ունկնդիրներ, պրակտիկանտներ) լսում են հաղորդագրություններ, քննարկում զեկույցներ: Սեմինարի կազմակերպիչն այս դեպքում հիմնական զեկուցողն է, հնարավոր քննարկումների համակարգողը։
Սեմինարի թեման և զեկուցումների հիմնական թեզերը նախապես հաղորդվում են հանդիսատեսին, ինչպես նաև նախապես նշանակված են սեմինարի անցկացման վայրն ու ժամը։ Նման մարքեթինգային գործունեության նպատակն է տեղեկատվություն փոխանցել թիրախային խմբին, ձևավորել լսարանի հմտությունները:
Վերադառնալ բառարանի հիմնական էջ