Սեմանտիկան/իմաստաբանությունը լեզվաբանության ճյուղ է, որն ուսումնասիրում է բառերի իմաստը։ Թվային մարքեթինգում, սակայն, սեմանտիկան այլ նշանակություն ունի․ բանալի բառերի/հիմնաբառերի ու արտահայտությունների մի շարք է, որոնք անհրաժեշտ են կայքի որոնողական օպտիմալացման/առաջխաղացման համար: Ճիշտ կառուցված սեմանտիկ միջուկը կայքի համար մեծացնում է որոնման համակարգերի ԹՈՓ արդյունքներում հայտնվելու հավանականությունը:
Սեմանտիկ միջուկ ասելով, ի նկատի ունենք կայքի իմաստային կամ իմաստաբանական միջուկը։ Այն ներառում է հարցումներ, որոնց միջոցով օգտատերերը որոնողական համակարգերում փնտրում են ընկերությունների ապրանքներ և ծառայություններ: Մարքեթոլոգները հավաքում են ապրանքանիշի, ապրանքի, գործունեության ոլորտի, շուկայի հետ կապված բոլոր հարցումները: Արդյունքը իմաստային միջուկ է՝ կայքի ամբողջական իմաստաբանությունը:
Սեմանտիկայի սկզբունքները՝
Վերադառնալ բառարանի հիմնական էջ