Փոխակերպման տոկոսադրույքը/մակարդակը (conversion rate) խանութի, կայքի կամ մարքեթինգային իրադարձության այն այցելուների տոկոսային հարաբերակցությունն է, ովքեր ընտրություն կամ գնումներ են կատարել՝ բոլոր այցելուների ընդհանուր թվի նկատմամբ:
Սովորաբար փոխակերպման մակարդակը հաշվարկվում է տոկոսային հարաբերակցությամբ — Առցանց խանութի այցելուների փոխակերպման տոկոսադրույքը, այսինքն՝ գնումներ կատարած կայքի այցելուների մասնաբաժինը, միջինում 2-5% է: Օրինակ՝ կայքի նպատակը հագուստ վաճառելն է, ու մեկ օրում կայքն ունեցել է 500 այցելու և 35 գիրք է վաճառվել: Այդ դեպքում փոխարկումը կլինի 35*100/500=7%:
Փոխակերպման տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքանով են այցելուներին և գնորդներին գրավելու մարքեթինգային ջանքերը, ինչպես նաև կայքը տեղեկատվությունով և խանութը ապրանքներով լցնելու ջանքերը կատարում վաճառքի ապահովման հիմնական խնդիրը:
Հաջող փոխակերպումը, օրինակ, վաճառողների, գովազդատուների կամ կայքի բովանդակության մատակարարների կողմից տարբեր կերպ է մեկնաբանվում: Վաճառողի համար հաջող փոխարկումը կնշանակի գնման գործարք: Բովանդակության մատակարարի համար հաջող փոխակերպումը կարող է նշանակել այցելուների գրանցում կայքում, ֆորումում, մարքեթինգային իրադարձության, էլ.փոստի տեղեկագրի գրանցում, ծրագրակազմի ներբեռնում կամ այցելուներից սպասվող որևէ այլ գործողություն:
Փոխակերպման մակարդակի հայեցակարգը վերաբերում է ոչ միայն էլեկտրոնային լրատվամիջոցներին, էլեկտրոնային փոխակերպմանը, այլև ցանկացած դեպքում, երբ հաճախորդներ ներգրավելը վերջնական նպատակ չէ, և ավելի կարևոր է ներգրավված հաճախորդներից օգուտներ ստանալը՝ որպես բազմաբնույթ արդյունքի վերջնական արդյունք, այն է՝ որպես փուլային (գրավել — հետաքրքրություն առաջացնել — վաճառել) մարքեթինգային առաջադրանք՝ հաճախորդների հետ աշխատելու համար:
Վերադառնալ բառարանի հիմնական էջ