Փոդքաստ

Փոդքասթը (անգլերեն՝ podcast) աուդիո և վիդեո բովանդակության տեսակ է, որտեղ մեկ կամ մի քանի հաղորդավարներ քննարկում են տարբեր թեմաներ։ Սովորաբար, փոդքասթն ունի իր սեփական լսարանը, ձևաչափը և հատուկ ուղղվածությունը (ֆինանսներ, հոգեբանություն, գրքեր, մարքեթինգ կամ այլ): Փոդքասթերը հասանելի են YouTube-ում, Yandex.Music-ում, VKontakte-ում, Spotify-ում, PodFM-ում և այլ հարթակներում։

Փոդքասթի հիմնական ձևաչափեր՝

Փոդքասթերը միջին տևողությունը 30 րոպեից մինչև 1 ժամն է։ Փոդքաստների տևողությունը տարբեր է՝ կախված է ձևաչափից։

Փոդքասթինգը փոդքասթերի արտադրություն և տարածում։ Սա պարտադիր չէ, որ հեղինակներն անեն։ Կարող եք վարձել ձայնային ինժեներ, որը պատասխանատու կլինի բովանդակության տեխնիկական մասի համար՝ օրինակ՝ աշխատել ձայնի հետ, հեռացնել աղմուկը։

Որոշ հեղինակներ փոդքասթներ ձայնագրում են տանը կամ օրինակ՝ իրենց մեքենայում. նրանք ունեն ցանկություն և կարողություն էպիզոդներ նկարահանելու, բայց չունեն բյուջե մասնագիտական ​​սարքավորումների կամ ստուդիա վարձակալելու համար։ Այդուհանդերձ, նույնիսկ նման սիրողական փոդքասթը կարող է մեծացնել իր լսարանը և գրավել գովազդատուներին։ Մարդիկ գնահատում են հետաքրքիր բովանդակությունը, նույնիսկ եթե ձայնը կատարյալ չէ։

Փոդքասթի վրա աշխատելու գործընթացը