Ներքին որոնողական օպտիմալացում / ներքին SEO

Վեբկայքի ներքին որոնողական օպտիմալացումը՝ ներքին SEO -ն (անգլերեն՝ on-page seo, on-site seo) կայքի ներսում արվող խթանման աշխատանքների համալիր է, որն օգնում է բարելավել վեբ ռեսուրսի որակը: Ներքին օպտիմալացումն ամբողջ SEO-ի 99%-ն է: Այն ներառում է կայքի կոդի և կառուցվածքի օպտիմալացում, աշխատանք բովանդակության և կոմերցիոն գործոնների հետ, վերլուծություն և օգտագործելիության բարելավում:

Որո՞նք են ներքին որոնողական օպտիմալացման՝ ներքին SEO-ի կոմերցիոն գործոնները

Որոնողական համակարգերը հաշվի են առնում ոչ միայն կայքերի տեխնիկական պարամետրերը և հիմնաբառերի օգտագործումը, այլև կոմերցիոն գործոնները։ Սա հատկապես կարևոր է առևտրային ընկերությնունների կայքերը խթանելիս:

Ներքին որոնողական օպտիմալացումն/ներքին SEO-ն ինչու՞ է անհրաժեշտ է

Ներքին SEO-ն/ներքին որոնողական օպտիմիզացումը ներառում է գործողությունների մի ամբողջ շարք, որը միտված է կայքը օգտատերերի և որոնման համակարգերի հետ փոխգործակցությանը նախապատրաստելուն։ Ներքին SEO-ի ամենագլխավորներ խնդիրներն են՝

Ներքին որոնողական օպտիմալացման արդյունքը որոնման մեջ կայքի տեսանելիության բարելավումն է, վեբ թրաֆիկի/երթևեկի ավելացումը: Միևառժամանակ, եթե ճիշտ է կարգավորվել վաճառքի ձագարը, դա նպաստում է նաև լիդերի/առաջատարների , ինչպես նաև նրանց կողմից կատարվող նպատակային գործողությունների զգալի աճին:

Ո՞րն է տարբերությունը ներքին որոնողական օպտիմալացման և արտաքին SEO-ի միջև

Կայքի ներքին որոնողական օպտիմիզացումը միջոցառումների մի շարք է, որն ուղղված է որոնման համակարգերի և օգտագործողների կողմից ռեսուրսի ընկալման բարելավմանը: Այն ներառում է կայքի կոդի և կառուցվածքի օպտիմալացում, աշխատանք բովանդակության և կոմերցիոն գործոնների հետ, վերլուծություն և օգտագործելիության բարելավում:

Ո՞րն է տարբերությունը ներքին և արտաքին SEO-ի միջև: Եթե ​​աշխատանքն իրականացվում է կայքում/ազդում է սերվերի կոդի կամ ֆայլերի վրա, ապա սա ներքին SEO է։ Այլ աշխատանքները, օրինակ՝ հղումների և ապրանքանիշի հիշատակումների կառուցում, տեղական որոնման առաջխաղացում, վերաբերում են արտաքին SEO-ին։