Մարքեթինգ մենեջմենթը՝ մարքեթինգի/շուկայավարման կառավարումը (անգլերեն՝ marketing management) ընկերության շուկայական միջավայրի և ներքին հնարավորությունների վերլուծություն է, գործունեության պլանավորում, իրականացում և վերահսկում՝ ընկերությանը բիզնես նպատակներին հասնելու համար (շահույթ, վաճառքի աճ, շուկայական մասնաբաժնի ավելացում և այլն):
Շուկայավարման կառավարումը ներառում է՝ պլանավորում, գործողությունների իրականացում, որոնք նախատեսված են նպատակային գնորդների հետ շահավետ փոխանակումների հաստատման, ամրապնդման և պահպանման համար՝ կազմակերպության որոշակի նպատակներին հասնելու համար, ինչպիսիք են շահույթ ստանալը, վաճառքի ավելացումը, շուկայի մասնաբաժնի ավելացումը և այլն:
Մարքեթինգ մենեջմենթի՝ մարքեթինգի/շուկայավարման կառավարման խնդիրն է ազդել պահանջարկի մակարդակի, ժամանակի և բնույթի վրա այնպես, որ օգնի կազմակերպությանը հասնել իր նպատակներին:
Գոյություն ունի մարքեթինգի կառավարման երկու մակարդակ՝ ռազմավարական մարքեթինգ և մարտավարական մարքեթինգ:
Մարքեթինգի կառավարման ռազմավարական մակարդակը (մարքեթինգի ռազմավարությունը) ընկերության հնարավորությունների երկարաժամկետ համակարգումն է շուկայական իրավիճակի հետ, այսինքն՝ ընկերության ներքին և արտաքին միջավայրերի գործունեության համակարգումն է։ Մարքեթինգային ռազմավարությունը հաճախ շփոթվում է ընկերության բիզնեսի զարգացման նպատակների հետ: Այնուամենայնիվ, ի տարբերություն նպատակների, մարքեթինգային ռազմավարությունը այս նպատակներին հասնելու ծրագիր է, որը պետք է արտացոլի շուկայավարման բոլոր տարրերը, ֆինանսական ռեսուրսները և արտադրական հնարավորությունները:
Շուկայավարման ամենատարածված ռազմավարություններն են՝
Մարքեթինգի կառավարման մարտավարական մակարդակը (մարքեթինգային մարտավարություն) ուղղված է ընկերության առկա ապրանքների և ծառայությունների շուկայական պահանջարկի ձևավորմանը: Կառավարման այս մակարդակում մարքեթինգային գործունեության իրականացման հնարավոր ուղիները կարող են լինել հետևյալը՝
Մարքեթինգ մենեջերը՝ մարքեթինգի/շուկայավարման կառավարիչն ընկերության այն պաշտոնատար անձն է, ով ներգրավված է պլանների իրականացման և (կամ) վերահսկողական գործառույթների իրականացման մեջ։
Վերադառնալ բառարանի հիմնական էջ