Կեղծ տեխնիկական աջակցության խարդախությունը սկսվում է իրական աշխարհում, բայց արագ տեղափոխվում է դեպի համացանց: Մարդը զանգահարում է զոհին, ներկայանում որպես որևէ ծրագրային ապահովման մշակման խոշոր ընկերության աշխատակից և առաջարկում է օգնել լուծել համակարգչի կամ այլ խելացի սարքի խնդիրը, օրինակ՝ դանդաղ ինտերնետ կապ կամ տվյալների բեռնման ցածր արագություն, այլ անսարքություններ:
Առաջարկը օգտակար է թվում, ուստի, երբ նրանք էլեկտրոնային փոստով զոհին ուղարկում են հեռակա հասանելիության ծրագրի հղում, վերջինը ներբեռնում է այն՝ դրանով իսկ թույլ տալով խաբեբաներին վերահսկել սեփական համակարգիչը, տեղադրել դրա վրա չարամիտ ծրագրեր և այլն:
Թվային գրագիտություն ասվածը խիստ կարևոր է 21-րդ դարում, սակայն ոչ բոլոր օգտվողներն են լավ տիրապետում թվային տեխնոլոգիաներին․ շատերը նույնիսկ չգիտեն, թե ինչպես է աշխատում համակարգիչը, խելախոսը, այլ խելացի սարքերը։ Դրա համար էլ խաբեբաներին հաջողվում է նրանց հեշտությամբ ծուղակը գցելը: Տեղադրելով չարամիտ ծրագրեր՝ խաբեբաները մուտք են ստանում ֆայլեր, անձնական տվյալներ և այլ անձնական տեղեկություններ:
Ինչպե՞ս չընկնել կեղծ տեխնիկական աջակցության խարդախների ծուղակը
Երբեք մի լսեք չպահանջված խորհուրդները և մի պատվիրեք որևէ վերանորոգման աշխատանք, քանի դեռ չեք համոզվել, որ խոսնակի անձի իսկության մեջ: Ոչ ոքի մի տվեք ձեր համակարգչի, խելախոսի, այնի հեռահար մուտքի իրավունքը:
Եթե անհայտ անձը զանգահարի ձեզ, խնդրեք նրան տրամադրել տեղեկատվություն, որը կհաստատի իր կարգավիճակը: Հնարավոր է, որ եթե շատ հարցեր տաք, խաբեբան կհասկանա, որ ձեզ չի հաջողվի խաբել։
Վերադառնալ բառարանի հիմնական էջ