ID / նույնականացման տվյալների վրա հիմնված կիբերհարձակում

ID / նույնականացման տվյալների վրա հիմնված կիբերհարձակումը տեղեկատվական անվտանգության ոլորտում կիբերհարձակում է։ Սա դիտավորյալ գործողություն է, որն ուղղված է անհատների կամ կազմակերպությունների անձնական տեղեկությունները խաբեության և մանիպուլյացիայի/ձեռնածության միջոցով ձեռք բերելուն։

Երբ կիբեռհանցագործները հասանելիություն են ստանում գողացված անձնական/նույնականացման տեղեկատվությանը, նրանք կարող են դիմել վարկային քարտերի համար, մուտք գործել բանկային հաշիվներ, փոխանցել գույքի սեփականության իրավունքը կամ գողանալ սոցիալական ապահովագրության վճարումները։

Անձնական տվյալների գողության վրա հիմնված ամենատարածված կիբեռհարձակումներից են՝ ֆիշինգ, անձնական տվյալների կեղծում, գաղտնաբառերի արտահոսք։