Հիթը (անգլերեն hit) կայքի մեկ էջի ներբեռնումների քանակը։ Հիթերի օգնությամբ կարելի է վերլուծել կայքի թրաֆիկը/երթևեկը և գովազդային կշիռը՝ ֆիքսված ժամանակահատվածի համար։ Կայքի կրկնակի այցելությունը կոչվում է հիթ, այսինքն՝ երբ օգտատերը մեկ րոպեից ավել այցելել է էջ:
Ինտերնետ մարքեթինգում հիթը կայքին ֆայլ ստանալու հարցումն է (վեբ էջ, պատկեր, JavaScript, CSS և այլն): Երբ էջը բեռնվում է կայքի սերվերից, «հիթերի» թիվը հավասար է պահանջվող ֆայլերի քանակին։ Ուստի բեռնված մեկ էջը միշտ չէ, որ հավասար է մեկ հիթի, քանի որ էջերը կազմված են տեքստից, պատկերներից և այլ ֆայլերից, որոնք ազդում են հիթերի քանակի վրա:
Կայքի նյութի ժողովրդաայնության
վերլուծություն անելիս հիթը ճշգրիտ չափանիշ չէ: Մեկ էջի բեռնումը հավասար չէ մեկ հիթի։ Ուտի հիթը կայքի ժողովրդաայնության կամ վեբ թրաֆիկի/երթևեկի ճշգրիտ չափանիշ չի կարող դիտարկվել: Վեբ թրաֆիկի ավելի ճշգրիտ գնահատական կարելի է ստանալ՝ հաշվելով կայքում դիտված էջերի քանակը:
Վերադառնալ բառարանի հիմնական էջ