Հեյթեր

Հեյթերը (անգլերեն՝ hater) օգտատեր է, ով ակտիվորեն արտահայտում է իր ատելությունը ընկերության կամ ապրանքի նկատմամբ, գրում է բացասական մեկնաբանություններ և գրառումներ։

Հեյթը տարբերվում է քննադատությունից. հեյթի նպատակը սեփական տեսակետն ապացուցելն է, պարծենալը, բրենդի ներկայացուցիչների արձագանքը ստանալը, մինչդեռ քննադատությունը թերությունների, օրինակ՝ բովանդակության կամ արտադրանքի հիմնավորված ու տրամաբանական քննարկումն է:

Հեյթը միշտ նյարդայնացնում և ագրեսիա է առաջացնում։ Ավելի լավ է անմիջապես չպատասխանել, այլ որոշ ժամանակ տրամադրել մտածելու և, հանգստանալով, արձագանքել մեկնաբանություններին։

Հեյթերների հետ պետք է շատ զգույշ վարվել՝ կա քննարկման մեջ մտնելու և ապրանքանիշի հեղինակությունը փչացնելու վտանգ: Հեյթերների հետ վիճելն անիմաստ է, նրանց մեղադրել պետք չէ. սա միայն կհանգեցնի ապրանքանիշի խնդիրների և շատ երկար նամակագրության:
Պետք է փորձել հասկանալ խնդիրը, պարզել հեյթերի դժգոհության պատճառը և լուծում գտնել։