Հետվաճառքային սպասարկումը (անգլերեն՝ product-support services) ծառայությունների շարք է, որոնք սպառողներին առաջարկվում են արտադրողի արտադրանքը ձեռք բերելուց հետո (տեղադրում, կարգավորում, պահեստամասերի մատակարարում, տարբեր տեսակի վերանորոգումներ և այլն): Տեխնիկապես բարդ սպառողական ապրանքների և արդյունաբերական ապրանքների համար վաճառքից հետո սպասարկումը շուկայավարման գործունեության անհրաժեշտ գործոն է, առանց որի անհնար է մրցակցել շուկայում:
Հետևաբար, կազմակերպությունները պետք է զարգացնեն բարձրակարգ հետվաճառքային սպասարկման ծառայությունները՝ մրցակցային առավելություններ ձեռք բերելու համար:
Հետվաճառքային սպասարկման ծառայությունը թույլ է տալիս հետադարձ կապ պահպանել սպառողների հետ՝ նրանցից ստանալով հուսալի տեղեկատվություն գնված ապրանքների առավելությունների և թերությունների, պրոդուկտի զարգացման ուղղությունների մասին: Վաճառքից հետո սպասարկող կազմակերպության աշխատակիցները կարող են անձամբ դիտարկել իրենց արտադրանքը և մրցակիցների արտադրանքը, որից կարող են օգտվել նաև սպառողները:
Հետվաճառքի ծառայության գինը կարող է ներառվել ապրանքի գնի մեջ կամ չընդգրկվել: Վաճառքից հետո սպասարկումը կարող է դառնալ կազմակերպության հավելյալ եկամտի աղբյուրներից մեկը։
Վերադառնալ բառարանի հիմնական էջ