CTI

CTI -ն (անգլերեն՝ Click to Interest) առցանց գովազդի արդյունավետության աստիճանը բնութագրող թվային գործակից է, որը հաշվարկվում է հետաքրքրված այցելուների թվի և նրանց ընդհանուր թվի հարաբերակցությամբ:

Հետաքրքրված այցելուները նրանք են, ովքեր կատարել են հետևյալ գործողությունները՝ վերադարձել են կայք, էջ ավելացրել են ընտրյալներին կամ դիտել են մեկից ավելի էջեր: Առցանց գովազդի վերլուծության մեջ օգտագործվող հիթը և հոսթը տարբերվում են CTI-ից նրանով, որ դրանք բացարձակ ցուցանիշներ են, մինչդեռ CTI-ն կախված է կայքի այցելուների ընդհանուր թվից: