Չաթբոտը (անգլերեն՝ chatbot կամ chatterbot) արհեստական բանականության ծրագիր է, որն ընդօրինակում է մարդու հետ երկխոսությունը և կարգավորված է՝ ակնթարթային մեսենջերների, կայքերի, հեռախոսի կամ բջջային հավելվածի միջոցով օգտատիրոջ հարցին ակնթարթորեն պատասխանելու համար:
Այս ծրագրերը կարող են հարմարեցվել և օգտագործվել տարբեր ձևերով: Շատերն են ծանոթ բիզնեսի համար նախատեսված չաթ-բոտերին, ինչպես նաև հայտնի ակնթարթային մեսենջերներին՝ Telegram, Facebook Messenger, WhatsApp: Չաթ-բոտը կարող է օգնել լուծել այն խնդիրները, որոնց օգտատերերը հաճախ հանդիպում են: Չաթբոտերը կարող է նաև հավաքել օգտատերերի կոնտակտները և նրանց հետ կիսվել անվճար նյութերով:
Չաթ-բոտերի առավելությունը օգտատիրոջ հարցին ակնթարթորեն պատասխանելու հնարավորությունն է: Սա թույլ է տալիս աջակցող անձնակազմին ազատվել սովորական գործերից և ավելի խորանալ հաճախորդների խնդիրների մեջ, որոնք պահանջում են ոչ միայն տեղեկատվական աջակցություն, այլև հուզական ինտելեկտի հմտություններ:
Ամենապարզ չաթբոտը խնդիրներ է լուծում՝ վերլուծելով օգտատերերի մուտքերը, այնուհետև սքանավորելով իր տվյալների բազան՝ կոնկրետ բառերի և արտահայտությունների հետ կապված հոդվածների համար: Այլ կերպ ասած՝ նման պարզ չաթբոտը աշխատում է որպես փաստաթղթերի որոնման համակարգ՝ հիմնված հիմնական հարցումների վրա:
Տարիների ընթացքում մշակողները ավելացրել են ավելի բարդ կարգավորումներ, որոնք թույլ են տալիս չաթ-բոտերին ավելի լավ հասկանալ օգտատերերի հարցերը և տալ օգտակար պատասխաններ: Թեև ժամանակակից բոտերը դեռևս չեն կարողանում լուծել հաճախորդների բոլոր հարցումները, նրանք կարող են պատասխանել հաճախակի տրվող հարցերին կամ կատարել պարզ առաջադրանքներ:
Վերադառնալ բառարանի հիմնական էջ