Բլոգ

Բլոգը (անգլերեն՝ blog) կանոնավոր թարմացվող բովանդակությամբ առցանց ռեսուրս է, որը ստեղծվել է իր սեփականատիրոջ հիմնական գաղափարները կամ մտքերը, ինչպես նաև նրա կյանքի իրադարձությունների մասին գրելու համար:

Ռեսուրսը մշտապես թարմացվում է տեքստային նյութերով, գրաֆիկական կամ մուլտիմեդիա օբյեկտներով: Բլոգը ենթադրում է հասանելիություն երրորդ կողմի օգտատերերի համար:

Բլոգները տարածում են գտել դեռ 1996թ.։ Ըստ «Washington Profile-ի»՝ 1992 թ. Առաջին ճանաչված բլոգը Թիմ Բեռնս-Լիի լրատվական ամսագիրն էր:

Բլոգների ստեղծման և զարգացման մեջ ներգրավված առաջին ծառայությունը LiveJournal-ն էր (Live Journal), որը հայտնվեց 1999 թվականին։ Blogger ծառայությունը սկսել է գործել 2000թ. շնորհիվ Pyra Labs-ի: Blogger-ը ներկայումս պատկանում է Google-ին: